Լրանում է վերջնաժամկետը, երբ Վճռաբեկ դատարանը պետք է որոշում կայացնի՝ «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին:
Եթե Վճռաբեկը մերժի, այդ նշանակում է, որ տղաներին կձերբակալեն։
Գլխավոր դատախազության մոտ ամեն ուրբաթ անցկացվող պիկետի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը նակտեց, որ միայն անընդհատ կրկնվող բողոքներն ու ժողովրդի պայքարը կարող են ստիպել իշխանություններին ետ կանգնել նման անխոհեմ քայլից. «Հույս ունեմ, որ գոնե այս անգամ դատարանը խոհեմություն կցուցաբերի և նման անիմաստ ու խայտառակ քայլի չի գնա» ։
Լևոն Զուրաբյանը այսօր պիկետի ժամանակ խոսեց նաև Երեւանի առաջիկա ավագանու ընտրություններից և հայտարարեց, որ պետք է պատրաստվել լուրջ պայքարի.«Բացելու ենք նոր շտաբեր և կիրառելու ենք ընտրարշավի զինանոցի ցանկացած միջոց»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ