Լրահոս
Օրվա լրահոսը

Կգնա՞ Սերժ Սարգսյանը Ազատություն հրապարակ. վերլուծաբանները` հնարավոր զարգացումների մասին

Մարտ 15,2013 17:33

Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը կարծիքով՝ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումն Ազատության հրապարակում հնարավորություն կտա պարպելու Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված լարվածությունը:

Ըստ քաղաքագետի, Սերժ Սարգսյանն իր քաղաքական կեցվածքով շատ ավելի ճկուն է, ի տարբերություն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ուստի նաև այս հանգամանքից ելնելով չի բացառում, որ նա կգնա Ազատության հրապարակ: Մինասյանը նշում է, որ Սերժ Սարգսյանի համար այս քայլը «վտանգավոր քաղաքական քայլ չի լինի»:

«Այդ հանդիպումը նախևառաջ հնարավորություն կտա Րաֆֆի Հովհաննիսյանին պատվով դուրս գալու ստեղծված բավականին լուրջ կացությունից, կարելի է ասել` քաղաքական փակուղուց: Նույնը կարելի է ասել նաև գործող իշխանությունների մասին, որովհետև ստեղծված իրավիճակը ինչ-որ կերպ լիցքաթափելը ևս բխում է գործող իշխանությունների շահերից»,- «Մեդիալաբին» ասում է Սերգեյ Մինասյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե կնպաստի՞ արդյոք այդ քայլը Սերժ Սարգսյանի քաղաքական իմիջին, Սերգեյ Մինասյանը կարծում է.

«Ելնելով այն հանգամանքից, որ Սերժ Սարգսյանը, այսպես ասած, արտաքին լեգիտիմության խնդիր այլևս չունի, եթե նա գնա նման կրեատիվ քայլի, դա միայն կնպաստի նրա իմիջին և չի ընկալվի որպես թուլության նշան»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ինձ համար կոնկրետ հրապարակ գալ-չգալը չէ ամենակարևորը,այլ լուրջ փոխզիջումային առաջարկ անելը. օրինակ, նոր (ԱԺ) ընտրություններ,տեսագրող սարքերի տեղադրում ընտրատեղամասերում,քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակում և նմանատիպ այլ բաներ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031