Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն «Թեղուտ» ՓԲ ընկերության գործունեությանն առնչվող հրապարակման վերաբերյալ

Մարտ 15,2013 17:24

Սույնով հայտնում ենք, որ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի կողմից տարածված «Մարդու իրավունքների վիճակը Բնապահպանության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012» վերնագրով տեղեկատվության մեջ տեղ գտած «Դեռևս իր լուծումը չի ստացել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայիս գործունեության լիցենզավորման խնդիրը» դատողությունը չի կարող համապատասխանել իրականությանը:

Բավական է միայն նշել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը  հանքարդյունահանման բնագավառում լիցենզիա տրամադրելու լիազորություն 2012 թ. ընդհանրապես չի ունեցել, քանի որ համապատասխան գործառույթը դեռևս 2008 թ. անցել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, ինչը հավանաբար պետք է հայտնի լիներ նաև ՀՀ ՄԻՊ աշխատակազմին:

Եվս մեկ անգամ հավաստում ենք, որ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը որևէ ոլորտում որևէ գործունեություն ծավալել է բացառապես ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավական հիմքերի պատշաճ ապահովումից հետո:

Մենք ողջունում ենք այն վարքագիծը, երբ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի իրականացրած ուսումնասիրությունների շրջանակներում հաշվի են առնվում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից հնչեցվող տեսակետները: Այդուհանդերձ, վերջիններս որպես իրականություն ներկայացնելը պահանջում է որոշակի ռացիոնալ վերլուծություն, լրացուցիչ ուսումնասիրությունների իրականացում, ինչի բացակայությունը տվյալ պարագայում հանգեցրել է իրականության հետ որևէ առնչություն չունեցող ձևակերպումների: ՄԻՊ բարձր ամբիոնից հանրությանն ու համապատասխան պետական մարմիններին ներկայացվող տեղեկատվությունը, մեր համոզմամբ, պետք է լինի իրավունքի տրամաբանությամբ խմբագրված և իրավաբանորեն գրագետ ձևակերպումներով: Այս տեսանկյունից մեր տարակուսանքն ենք հայտնում Օմբուդսմենի զեկույցում առկա վերոնշյալ դրվագում դրսևորված գործելաոճի արդյունավետության առնչությամբ:

Հարգանքով՝

 «Վալլեքս» խմբի ընկերությունների

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031