Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Իգիթյան. «ՀՀՇ-ում մի շերտ կա, որ երկիր, ժողովուրդ, սաղ մի կողմ դրած, էս 20 տարի է՝ գզվռտոցի մեջ է »

Մարտ 15,2013 16:59

Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը ավագանու ընտրությունների ՀՀԿ ցուցակում նորից ընդգրկվել է: Պարոն Իգիթյանի խոսքերով, միայն մի կուսակցություն կա, որի ցուցակում չէր ցանկանա ընդգրկվել, եթե առաջարկ ստանար:

«Ի սկզբանե չեմ ընդունել ՀՀՇ-ն եւ իմ տեսակետներն ու հայացքները նրանց հայացքների հետ չի բռնել: Իրենք գիշատիչ են: Երկիրն իրենք քանդեցին, էս ինչ-որ վայելում ենք, այն պահին եղավ, երբ առաջին անգամ մեր ժողովուրդը հավատով լցված՝ հոգին բացել էր: Իրենք թքեցին էդ հոգու մեջ»,- Aravot.am-ին ասաց պարոն Իգիթյանը:

Ըստ Նրա, ՀՀՇ-ն ՀԱԿ վերանվանելն էլ ոչինչ չի փոխում. «Նույն գիշատիչներն են: Անունը փոխելով՝ հո բան չի փոխվում: Մարդը ոնց կարող է փոխվել…Իրենք աթոռ են ուզում, պետության մասին մտածելը բացառվում է: ՀՀՇ-ում մի շերտ կա, որ երկիր, ժողովուրդ, սաղ մի կողմ դրած, էս քսան տարի է՝ գզվռտոցի մեջ է»:

Պարոն Իգիթյանի խոսքերով, ինքը ավագանու կազմում ընդգրկվում է լծակ ստանալու համար, որ քաղաքի մի շարք խնդիրների հեշտությամբ լուծում տա. «Ինձ լծակ է պետք, եթե լծակ չունես, գնում ես դուռը բացում ես, աթոռը տալիս ես գլխին, կռվում ես, էն որը չի լուծվում: Երբ որ լծակ ունես, ավելի մեղմ է ստացվում, էդ է տարբերությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031