Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան այսօր դարձյալ չէր ներկայացել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել տուժող Գրիգոր Ղասաբյանից խարդախությամբ գումար յուրացնելու համար:
Նախորդ նիստը հետաձգվել էր Սուրենյանցի բացակայելու պատճառով, եւ դատարանը նրա նկատմամբ բերման որոշում էր կայացրել: Դատավոր Արմեն Խաչատրյանը հրապարակեց ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակից Վարդապետյանի գրությունը, ըստ որի՝ նա հայտնել էր դատարանին, որ այցելել է Անդրանիկի N շենքի N բնակարան, որպեսզի բերման ենթարկի նրան, սակայն պարզվել է, որ Սուրեն Սուրենյանցը 2009 թվականին այն վաճառել է եւ նրա գտնվելու վայրը հայտնի չէ:
Դատարանը դիմեց Սուրենյանցի պաշտպան Կարապետ Կարապետյանին, որպեսզի հարցնի նրա կարծիքը՝ հետախուզում հայտարարելու մասին: Պաշտպանը խոստացավ անձամբ ապահովել Սուրենյանցի ներկայությունը: Դատական նիստը նշանակվեց մարտի 21-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև