Մարտի 15-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում սկսվել է Կողբ գյուղում բնակվող, 1988թ. ծնված Անուշավան Մաճկալյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 30-ին, ժամը 22:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Տավուշի մարզի Բերդավան գյուղի «Միստրեստ» հանդամասում, օգտագործելով Բերդավանի բնակչուհի, 1999թ. ծնված աղջկա անօգնական վիճակը, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:
Անուշավան Մաճկալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասով («Անչափահասի նկատմամբ բռնաբարությունը»): Նրան այդ հոդվածով սպառնում է 8-15 տարի ազատազրկում: Ա. Մաճկալյանը նախկինում դատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով («Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում»), նրա դատվածությունը մարված չէ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Աշխարհի ամենաառաջին քրիստոնեական երկրում, նման հրեշագործության համար լինել այդքան
մեծահոգի, իմ գլխում չի տեղավորվում: Մեկ այլ դեպքում էլ, եկու մարդակերպ կենդանիներ նույն
հանցանքի համար,՝ 15 տարեկան աղջկա նկատմամբ, դատապարտվել էին ընդհամենը 150 հազար
դրամի տուգանքով, որը հնարավորություն կտա նրանց նման անասուններին, գործել առանց վախի: