Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լուսինե Յագուբյան. «Սպառողների ահազանգերի թիվը վերջին տարիներին շատացել է»

Մարտ 15,2013 16:00

Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր «Ելակետ» մամուլի ակումբում, սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, տեղի ունեցավ ասուլիս, որտեղ բանախոսներ՝ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Լուսինե Յագուբյանը և փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը պարզաբանեցին, թե որքանով են պաշտպանված սպառողների իրավունքներն այսօր:

Նրանք խոսեցին տարբեր ոլորտների մասին, հիմնականում՝ տրանսպորտի, աղբահանման և խանութների զեղչերի: «Մարդիկ ժամերով կանգնում են կանգառներում և սպասում փոխադրամիջոցի, որով մի կերպ պիտի տեղ հասնեն»: Այս հարցով ՀԿ-ն դիմել է քաղաքապետարանին և պատասխան նամակում նշվել է, որ 2013թ.-ի 3-րդ եռամսյակից Հայաստանում կսկսվի ավտոբուսների արտադրություն, սակայն տիկին Յագուբյանի խոսքերով այս ամենը հարցի շատ դանդաղ լուծում է:

Լուսինե Յագուբյանը տեղեկացրեց, որ 2012-ից յուրաքանչյուր սպառող պետք է աղբահանման համար վճարի ամսական 200 դրամ, բայց սրա դիմաց նորմալ սպասարկում նրանք չեն ստանում: «Օրենքով սահմանված է, որ աղբահանություն պետք է կատարվի 3 օրը մեկ, իսկ 5-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում դա պետք է կատարվի ամեն օր»: Ըստ Կարեն Չիլինգարյանի, այս ամենը համակարգված չէ. «Սպառողները գումարը մուծում են քաղաքապետարանին, իսկ աղբահանմամբ զբաղվում է այլ կազմակերպություն»:

Առավոտի այն հարցին, թե այսօր սպառողներն իրենց պաշտպանված զգո՞ւմ են, տիկին Յագուբյանը պատասխանեց. «Սպառողների ահազանգերի թիվը վերջին տարիներին շատացել է, սակայն այսօր Հայաստանում սպառողներն իրենց դեռ պաշտպանված չեն զգում: Խնդիրը տեղեկացվածության պակասն է և դատական քաշքշուկներից խուսախելը»:

Այն հարցին, թե իրենց՝ որպես սպառողների, իրավունքները ոտնահարվել են, տիկին Յագուբյանը պատասխանեց, որ իր հետ այդպիսի դեպք պատահել է բրենդային խանութներից մեկում զեղչերի ժամանակ: «Հեռուստատեսությամբ հեռարձակվող գովազդում նշվում էր, որ ամբողջ տեսականու վրա գործում է 50-70% զեղչ, սակայն խանութում պարզեցի, որ զեղչը միայն տեսականու մի մասին է վերաբերում: Որպես սպառող՝ ես կարողացա պաշտպանել իմ իրավունքները»:

Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031