Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Deep Purple-ի նոր «Now What?» ձայնասկավառակը լույս կտեսնի ապրիլին

Մարտ 15,2013 15:45

Օրերս հայտնի դարձավ լեգենդար բրիտանական Deep Purple խմբի նոր ձայնասկավառակի անվանումն ու թողարկման ամսաթիվը: Նոր ձայնասկավառակը, որը կդառնա խմբի 19-րդ ալբոմը, կկոչվի «Now What?» («Հիմա ի՞նչ») եւ լույս կտեսնի ապրիլի 26-ին: Այն խմբի առաջին նոր ալբոմն է գրեթե 8 տարվա ընդմիջումից հետո: Նախորդ ձայնասկառակը՝ Rapture of the Deep-ը լույս էր տեսել 2005-ին: Ալբոմից կթողարկվի նաեւ սինգլ, որը լույս կտեսնի մարտի 29-ին: Այն կներառի Hell to Pay եւ All the Time in the World երգերը: Նոր ալբոմը ձայնագրվել է Deep Purple-ի երկարատեւ կազմով. Իեն Գիլան (վոկալ), Ռոջեր Գլովեր (բաս կիթառ), Դոն Էյրի (ստեղնաշարային գործիքներ), Սթիվ Մորս (կիթառ) եւ Իեն Փեյս (հարվածային գործիքներ):

«Now What?»-ը ձայնագրվել է Նեշվիլում՝ հանրահայտ պրոդյուսեր Բոբ Էզրինի հետ: Բոբ Էզրինը աշխատել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Pink Floyd-ը, Kiss-ը, Alice Cooper-ը, Peter Gabriel-ը, Kansas-ը եւ շատ ուրիշներ: Դուբայի The National-ին վերջերս տված հարցազրույցում Իեն Գիլանը խոսել է նաեւ նոր ձայնասկավառակի մասին: Մասնավորապես նա ասել է. «Արդեն 7 տարի է անցել մեր վերջին ձայնագրությունից, այնպես որ, բոլորը շատ ոգեւորված են այդ կապակցությամբ: Այն արվել է Նեշվիլում՝ ուշ ամռանը եւ ինձ թվում է՝ այն հրաշալի է հնչում: Ես կարծում եմ, դա Deep Purple-ի երբեւիցե արված ամենալավ հնչող ձանագրությունն է: Ես դա ասում եմ, որովհետեւ ես միշտ եղել եմ մեր հնչողության քննադատը: Ես կարծում էի, որ մենք հնչողության առումով շատ բան էինք զոհաբերում նոր տարածքներ բացահայտելու, ոչ սովորական վայրերում ձայնագրվելու եւ արկածախնդրական ոգին անմահացնելու համար՝ ձայնագրման ստուդիաներից դուրս պրծնելով, ինչպես որ մենք անում էինք նախկինում»:

Ձայնասկավառակի մասին պաշտոնական հաղորդագրությանը նախորդել էին մի շարք teaser տեսանյութեր, որոնք տեղադրվել էին YouTube կայքում: Նոր ձայնասկավառակին նվիրված նաեւ հատուկ կայք է ստեղծվել՝ https://www.deeppurple2013.com: Teaser-ներից վերջինում բաս կիթառահար Ռոջեր Գլովերը խմբի նոր երաժշտության մասին ասում է. «Այն այնքան էլ գլխից չի գալիս: Այն գալիս է ամեն ինչից: Դա այն է, ինչը լավ է: Դժվար է բնութագրել, թե ինչ է իրենից ներկայացնում Deep Purple-ի երգը: Դա այն է, ինչ մենք անում ենք. մենք գրում ենք կանոնները:

Համաձայն պաշտոնական հայտարարության՝ Deep Purple-ի վերջին ձայնագրությունից անցել են շրջագայության 7 տարիներ: Հետո զանգեց հեռախոսը… Հիմա ի՞նչ: «Now What?»-ում կլինի 11 նոր երգ: Այն ձայնագրվել է առանց որվեւէ երաժշտական կանոնների եւ ցուցաբերում է ժամանակակից եւ թարմ պրոդյուսերական մոտեցում: Deep Purple-ը երբեք այսքան մոտ չի հնչել 70-ականների ոգուն վերջին 20 տարիների ընթացքում, որքան այն հնչում է հիմա: «Now What?»-ն ունի Perfect Strangers-ի փայլն ու նրբաճաշակությունը եւ Made in Japan-ի ազատությունը: «Now What?»-ը կթողարկվի նաեւ սահմանափակ քանակությամբ խմբագրության տեսքով, որը կներառի նաեւ բոնուսային DVD, որում Deep Purple-ը քննարկում է նոր ալբոմն, ինչպես նաեւ ստուդիայում կատարում է մի cover տարբերակ: «Now What?» կլինի նաեւ նոր համաշխարհային շրջագայության անվանումը, որի մասին շուտով կհայտարարվի»:

Հայտնի են դարձել նաեւ մի շարք երգերի անվանումներ, որոնք զետեղված կլինեն նոր ձայնասկավառակում: Դրանցից են Out Of Hand, Hell To Pay, Weirdistan, Uncommon Man, All the Time in the World եւ Above And Beyond: Վերջինը նվիրվում է Deep Purple-ի հիմնադիր անդամ, ստեղնահար Ջոն Լորդին, ով կյանքից հեռացավ 2012-ի հուլիսի 16-ին:

«Now What?»-ը լույս կտեսնի մի շարք եվրոպական երկրներում ապրիլի 26-ին, իսկ ապրիլի 30-ին՝ Հյուսիսային Ամերիկայում:

Հայկական ռոք ասոցիացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031