Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուչարյանը արտաքին աշխարհի շահագրգռվածություն է տեսնում ներքին լարվածության հարցում

Մարտ 15,2013 15:30
manucharyan

«Միանշանակություն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ամբողջ գործընթացի լիդերն է, այդպիսի վիճակ չկա»,- «Ֆորում» մամուլի ակումբում այսօր այսպիսի կարծիք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:

Նա դրական է համարում Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ ժողովրդական շարժման համախմբումը եւ կարծում է, որ. «Միգուցե մի ուրիշը ավելի ռադիկալ մոտեցումներով փորձեր դրսեւորվեր եւ չստացվեր: Ու չստացվեր ոչ թե միայն այդ մարդու տաղանդների բացակայության պատճառով, այլ որովհետեւ արձագանքները արտաքին աշխարհի կամ իշխանության, լրիվ ուրիշ կարող էին լինել»:

Պարոն Մանուչարյանը նաեւ զուգահեռներ տարավ ներկայիս եւ 2008-ին տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների առումով: «Այն ժամանակ էլ շատերը չէին պաշտպանում Տեր-Պետրոսյանին, բայց Տեր Պետրոսյանի քայլերը բերեցին նրան, որ նույնիսկ գաղափարական հակառակորդները սկսեցին գործել երկիրը նորմալ վիճակի բերելու համար»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց պարոն Մանուչարյանը:

Պարոն Մանուչարյանը նկատել է արտաքին մեծ շահագրգռվածություն Հայաստանում լարվածությունը շարունակական լինելու հարցում. «Երկու հիմնական խաղացող կա. մի խաղացողը իր թելադրանքը ներկայացրել է իշխանություններին, ու իշխանությունները համաձայնել են այդ թելադրանքներին ամբողջությամբ ենթարկվել: Մյուս կողմը աշխատում է խոչընդոտներ ստեղծել, որ այդ թելադրանքները մեր իշխանությունները չիրականացնեն»:

Նա հստակեցրեց, որ արտաքին խաղացողներ ասելով` նկատի ունի Արեւմուտքին ու Ռուսաստանին ու պնդեց, որ ՀՀ իշխանությունները հոգու խորքում նախապատվությունը տվել են Արեւմուտքի թելադրանքին. «Արեւմուտքի համաձայնությամբ, մեր իշխանությունները մտան բանակցությունների մեջ Ռուսաստանի հետ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031