Լրահոս
Օրվա լրահոսը

Մակեյանն ու Գիմիշյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկի մասին

Մարտ 15,2013 15:26

Մակեյանը դեմ չէ միասնական ցուցակին, Գիմիշյանը կքննարկի Հրանտ Բագրատյանի եւ Արամ Զ. Սարգսյանի հետ

Այսօր Aravot.am-ը «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից եւ Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանից հետաքրքրվեց, թե ինչ են որոշել Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկի հետ կապված:

«Ժառանգությունը» նրանց եւ ՀԺԿ-ին, ինչպես նաեւ Անդրիաս Ղուկասյանին առաջարկել էր Երեւանի ավագանու ընտրություններում միասնական ցուցակով մասնակցել:

Պետրոս Մակեյանը հաստատեց, որ նման առաջարկ եղել է. «Մենք այսօր ժամը 3-ին քաղաքական խորհրդի նիստ ենք հրավիրել, օրվա ընթացքում այդ հարցի պատասխանը կլինի: Բայց կարող եմ նախնական ասել մեր քաղխորհրդի անդամների տրամադրությունները, որ նրանք դրական են տրամադրված: Բայց այն կողմով, որ ընդդիմությունը միասնական ճակատով հանդես գա եւ առանցքը լինի ընդդիմադիր առաջատարի շարժումը, հավաքվեն Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման շուրջը»:

Սոս Գիմիշյանն ասաց, որ դեռեւս որոշում չունեն եւ մինչեւ օրվա վերջ նոր վերջնական կասեն՝ համաձա՞յն են միասնական ցուցակով մասնակցել, թե՞ ոչ. «Մենք այս հարցի շուրջ նախկին պայմանավորվածություն ունեինք, խոսակցություններ ենք ունեցել ե՛ւ Հրանտ Բագրատյանի, ե՛ւ Արամ Սարգսյանի հետ: Իրենց հետ մեր համատեղ գնալ-չգնալը որոշելուց հետո նոր կորոշենք «Ժառանգության» առաջարկի մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031