Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այցելուն սուպերմարկետում ժամկետանց կաթ էր նկատել, բայց չգիտեր ինչ աներ

Մարտ 15,2013 15:11

Ինչքան էլ պետությունը փորձի ամեն կերպ պաշտպանել սպառողների իրավունքները, դա հնարավոր չի լինի, եթե սպառողները իրենք չցանկանան անել այդ. նրանք պետք է առաջին հերթին իմանան իրենց իրավունքների մասին:

«Այսօր Հայաստանում սպառողների իրավունքները մասամբ են պաշտպանված եւ սա իրենից մեծ խնդիր է ներկայացնում: Սրա հիմնական պատճառն այն է, որ սպառողներն իրենք տեղեկացված չեն իրենց իրավունքների մասին, իսկ եթե տեղեկացված էլ են, շատ հաճախ չգիտեն, թե ում եւ ինչ պահանջներ է պետք ներկայացնել»,- ասում է «Սպառողների իրավունքների պաշտպանության» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Յագուբյանը՝ սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված «Ելակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսին:

Լուսինե Յագուբյանը կարծում է, որ սպառողների իրավունքների պաշտպանության համար հասարակությանը ամենից առաջ անհրաժեշտ է հանրության ուշադրությունը գրավել այս խնդրի շուրջ, որպեսզի հասարակությունը հասկանա, որ խնդրի լուծման հարցում ամենամեծ դերն իրենք են խաղում.

«Պետք է հորդորել հասարակությանը, որ ամեն խախտման, իր իրավունքների ոտնահարման դեպքում անհրաժեշտ է դիմել համապատասխան մարմիններին կամ սպառողների իրավունքներով զբաղվող հասարկական կազմակերպություններին»:

«Վերջերս մի դեպք էր գրանցվել, երբ քաղաքացին սուպերմարկետներից մեկում ժամկետանց կաթ էր նկատել, սակայն չիմանալով ինչ անել, պարզապես թողել էր ու գնել մեկ ուրիշը: Մինչդեռ ահազանգման դեպքում հնարավոր կլիներ վերահսկել տվյալ սուպերմարկետի աշխատանքը հեռագա խախտումներից խուսափելու համար»,- ասում է «Սպառողների իրավունքների պաշտպանության» հասարակական կազմակերպության փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը:

Աննա ԹԱՄԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031