Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանը հեգնեց Կարեն Ճշմարիտյանին

Մարտ 15,2013 14:58

Այսօր ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր խորհրդարանում 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը հիմնական զեկուցող ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանից հետաքրքրվեց՝ իր կարծիքով որեւէ ժամանակավոր հանձնաժողով սկզբունքորեն ի՞նչ արդյունք կարող է տալ: Գագիկ Ջհանգիրյանը հեգնեց. «Ես մարդ գիտեմ, որ 10 աղջիկ ունի, բայց 11-րդը տղա է ունենում: Եթե այդպես շարժվենք, ապա երրորդ աղջկանից հետո պետք էր մտածել էդ կնոջ հետ ընդհանրապես անկողին մտնելու մասին»:

Կարեն Ճշմարտիտյանը փորձեց պարզաբանել, որ իր խոսքը կոնկրետ «մարտի 1»-ի հանձնաժողովին չի վերաբերվում, այլ ընդհանրապես ժամանակավոր հանձնաժողովների գործունեության արդյունքներին ու կարծիք հայտնեց, որ դրանք ոչ պետական, ոչ քաղաքական, ոչ էլ իրավական հարցերում արդյունք չեն տալիս իրականության մեջ:

Ջհանգիրյանն էլ նկատեց, որ Կարեն Ճշմարիտյանը արդեն մի քանի անգամ պատգամավոր եղել է, ուստի ինքը հավանաբար նման վերլուծություն ունի, իսկ Ջհանգիրյանը դեռ մեկ տարի էլ չկա, որ պատգամավոր է ու նման ուսումնասիրություն չի արել:

ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն իր ելույթում ասաց, որ ՀՀԿ-ն շահագրգիռ է եւ բոլոր հնարավորություններն օգտագործելու է՝ հարցն իրավական հարթության մեջ պահելու համար: Ի դեպ, հանձնաժողովը քաղաքական շահարկումներից ու քաղաքական բնույթի քննարկումներից զերծ պահելու կողմնակից էր նաև նախագծի հեղինակ, հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը: «Ես շատ եմ ուզում, որ հանձնաժողովը հեռու մնա լարված իրավիճակներից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031