Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանի ներկայացուցիչը պատշաճ ձեւով չէր ներկայացել դատական նիստին

Մարտ 15,2013 14:52

Այսօր Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ս. Հովսեփյանի նախագահությամբ «Մատաղիսի գործով» արդարացվածների բողոքի քննությունն էր` ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի: Հիշեցնենք, որ Մատաղիսի գործով Արայիկ Զալյանը,Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը տարիներ շարունակ մեղադրվել են չկատարած հանցագործության մեջ: Այժմ նրանք Գագիկ Ջհանգիրյանից պահանջում են հատուցել իրենց պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասը, ինչպես նաեւ հրապարակային ներողություն խնդրել իրենցից:
Հիշեցնենք, որ 2012 թ. դեկտեմբերի 18-ին Մատաղիսի գործով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի եւ Ռազմիկ Սարգսյանի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ:
Ա. Զալյանը, Մ. Սերոբյանը եւ Ռ. Սարգսյանը գտնում են, որ Գ. Ջհանգիրյանը լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներում խախտել է անմեղության կանխավարկածը, արատավորել իրենց պատիվն ու արժանապատվությունը: Հայցվորներն պահանջում են Գ. Ջհանգիրյանից բռնագանձել 300.000 ՀՀ դրամ վիրավորանք հասցնելու եւ 300.000 ՀՀ դրամ էլ իրենց զրպարտելու համար, ու ճանաչել իրենց անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման փաստը, քանի որ հայտարարել է, թե «դրանք մարդասպաններ են եւ պիտի նստեն…»:
Պատախանողի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը պատշաճ ձեւով չէր ներկայացել: Նիստը հետաձգվեց, քանի որ Վահե Հովսեփյանը՝ որպես Ջհանգիրյանի լիազորված անձ, պատշաճ լիազորություն չէր ներկայացրել: Գ. Ջհանգիրյանի կողմից տված փաստաթղթում նշված չէր ամիս ամսաթիվ, ինչպես նաեւ այն, թե ինքան ժամանակով է այն տրվել Հովսեփյանին:
Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 20-ին, ժամը 15:30-ին:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031