Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Իգիթյանի համոզմամբ` Ազատության հրապարակում թամաշա ու մեյմունություն են անում

Մարտ 15,2013 14:12

Ճարտարապետ Լեւոն Իգիթյանի գնահատմամբ՝ Ազատության հրապարակում ժողովրդական շարժումը թամաշա է: «Կողքից չե՞ք նայում այդ ամեն ինչին : Ինձ համար ահավոր վիրավորական է` որպես հայի: 5000 տարվա պառավ ժողովուրդ, այդքան արհավիրքներ տեսնելով, սենց թամաշա է սարքում, մեյմունությունով է զբաղված: Որովհետեւ երկրի ճակատագիրը թամաշայի չի կարելի վերածել… Ես համարում եմ, որ Սերժ Սարգսյանը հաղթել է: Ուրիշի կարծիքը ինձ չի հետաքրքրում:  Ես վեճ չունեմ, ո՞ւմ հետ վիճեմ. Ինչի՞ համար վիճեմ»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց պարոն Իգիթյանը:

Անդրադառնալով հրապարակված ընտրակեղծիքներին` ճարտարապետն ասաց. «Թույլ եմ տալիս ` նման բան եղել է, մենք մեզ գիտենք` նենց սուրբ չենք, չէ՞: Բայց չեմ կարող ասել` ով որքան, դրանով չեմ զբաղվում: Բայց անընդհատ  հարց եմ տալիս` այ մարդ, ինչո՞ւ մի անգամ ես չտեսա տենց բան: Գնում եմ `միշտ հանգիստ, ժպտում են:  Երբեմն կնոջս ասել եմ `գնա ոտքս մի քիչ կախ գցեմ, տեսնեմ` էդ երբ է լինում: Նորից եմ ասում, չեմ տեսել, բայց չեմ ասում` չի լինում: Միաժամանակ `ինչքա՞ն  կարելի է»:

Հարցին, թե 1996 թվականից մինչեւ հիմա դուք հավատում եք, որ պաշտոնական տվյալներով հաղթում է իշխանության թեկնածուն եւ այդպես էլ կա: «Վազգեն Մանուկյանը, որ հաղթեց՝ իր հաղթանակի տերը պետք է լիներ, եթե չկարողացավ դա անել, ո՞նց էր երկիրը ղեկավարելու»,-պատասխանեց ճարտարապետը:

Պարոն Իգիթյանի խոսքերով, ինքը Րաֆֆի Հովհաննիսյանի մեջ չի տեսնում այն հատկությունները, որոնք, ըստ նրա,  պետք են, օրինակ, Ալիեւի հետ բանակցություններ վարելու համար:  Հարցին՝ Սերժ Սարգսյանի մեջ տեսե՞լ է, ասաց. «Իհարկե տեսել եմ, փաստեր գիտեմ, որոնք միշտ չեն, որ հրապարակվում են»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Անգամ չարժի մեկնաբանել այս “ճարտարապետի” բարբաջանքները: Միայն կուզեի իմանալ, որ դասախոսն է ժամանակին էս մարուն գնահատական նշանակել, հանձնել ճարտարապետի կոչում, որ այսօր նա ամեն ինչ անի, բացի իր մասնագիտությամբ զբաղվելուց:

  2. dyadyur says:

    Լևոն,աղվեսություն էս անում:Հետաքրքիր ա,էտ ի~նչ չհրապարակված փաստեր գիտես,որ ոչ ոք չգիտի:Իհարկե քո կարծիքը քոնն է և դու դրա իրավունքն ունես:Միայն մի խնդրանք……այստեղ-այնտեղ մի ասա,էլի,որ իբր քաղաքի տղա էս:Գոնե քաղաքի տղաներին մի վարկաբեկի:

  3. Օնիկ says:

    Ալիեվի հետ խոսելու անհրաժեշտության դեպքում քեզի կղրկենք դու էքսցենտրիկ շատ բառապաշար ունիս:
    ՈՒզում եմ հիշեցնել պ-ն Իգիթյանին, որ Անկախություն ձեռք բերած,Հայաստանի Հանրապետության ԱՌԱՋԻՆ արտ.գործ.նախարարը եղել է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ,,եվ այդ տարիներին շուրջ 100երկրների հետ ստեղծվել են դիվանագիտական հարաբերություններ, պարզ է առանձ հանդիպումների եվ բանակցությունների հնարավոր չեր լինի իրականացնել այտ գործառույթները-ՀԱՍԿՑԱՐ: Դու գիտես թե քու կարծիկտ ինչ որ մեկին պետք է հա,սխալվում ես:Ախր պտի ընպես բան կարողանաս ըսել որ իմաստը հասկացվի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031