Լրահոս
Օրվա լրահոսը

Անկանոն միգրացիայի թեմայով մրցույթի հաղթողները ստացան դրամական մրցանակներ

Մարտ 15,2013 13:38
lilit Avagyan

migraci-mrcuit-2 migraciayi-mrcuit-1 migraciayi-mrcuitԳագիկ Եգանյան. «Հիմնվելով տեղեկատվության կասկածելի աղբյուրների վրա եւ ցանկալին ընդունելով իրականության փոխարեն` մարդիկ երբեմն կապում են ճամպրուկներն ու ճամփա ընկնում»:

Հայաստանից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կանխարգելմանն ու պոտենցիալ միգրանտների շրջանում իրազեկվածությունը բարձրացնելու թեմայով անցյալ տարվա հունվարի 31-ից այս տարվա հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում մրցույթ էր հայտարարված: Այսօր «Անի» հյուրանոցում Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփեց մրցույթի արդյունքները: Ներկայացված են եղել հայաստանյան տպագիր, առցանց եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված շուրջ 50 լրագրողական հոդված, որոնցից հաղթող էին ճանաչվել 3 հրապարակում:

Hetq.am կայքում տպագրված լիպովցի հայ էմիգրանտների մասին հոդվածաշարի համար հոդվածաշարի հեղինակ Երանուհի Սողոյանը արժանացավ առաջին մրցանակին:

Երկրորդ տեղում «168 ժամ» թերթի լրագրող Լիլիթ Ավագյանի «Ավելորդը» հրապարակումն էր:

«Հրապարակ» օրաթերթում տպագրված «Ցատկ Եվրոպայում կամ օտարության փորձությունը» հոդվածի հեղինակ Հասմիկ Բադալյանը վերցրեց երրորդ տեղի մրցանակը:

Հաղթողներին տրվեցին վկայագրեր եւ դրամական պարգեւներ: Առաջին տեղի համար` 1000 եվրոյին, երկրորդ տեղի համար` 500, երրորդ տեղի համար` 300 եվրոյին համարժեք դրամ:

«Հաճախ մարդիկ անօրինական միգրանտի կարգավիճակում հայտնվում են միգրացիայի տարբեր փուլերի վերաբերյալ իրազեկության պակասի արդյունքում: Հիմնվելով տեղեկատվության կասկածելի աղբյուրների վրա եւ ցանկալին ընդունելով իրականության փոխարեն` մարդիկ երբեմն կապում են ճամպրուկներն ու ճամփա ընկնում: Արդյունքում` օտարերկրյա պետություններում հայտնվելով առանց իրավական կարգավիճակի` նրանք խնդիրներ են ստեղծում ինչպես իրենց, այնպես էլ մուտքի երկրների եւ ինչու չէ նաեւ Հայաստանի համար»,-իր ելույթում նշեց մրցանակաբաշխությանը ներկա ՀՀ տարածքային նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Ըստ նրա, մեր քաղաքացիների չափազանցված պատկերացումների վերանայման եւ նախքան մեկնելը հավաստի տեղեկտվությամբ նրանց ապահովելու համար Բելգիայի թագավորության ներքին գործերի նախարարությունը Միգրացոն պետական ծառայության եւ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հ/կ-ի հետ իրականացնում է «Հայաստանից դեպի Բելգիա ուղղվող անկանոն միգրացիայի կանխարգելում` պոտենցիալ միգրանտների շրջանում իրազեկվածության բարձրացման միջոցով» ծրագիրը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031