Մարտի 14-ին, ժամը 02.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում` 50-ամյակի հուշարձանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման հերթապահ խումբը:
Չպարզված հանգամաքներում բախվել են «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի 14 ՕՍ 622 պ/հ (վարորդ` 1970 թ. ծնված Վարդան Սողոմոնյան) և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 600 ԼՍ 03 պ/հ (վարորդ` 1973 թ. ծնված Արսեն Պողոսյան) ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել Վ. Սողոմոնյանին և Ա. Պողոսյանին, իսկ դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Մինչ փրկարարների ժամանումը` ուղևորներ` 1978 թ. ծնված Կարեն Նազարյանը և 1965 թ. ծնված Հայկ Սևանյանը թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:
ԱԻՆ