Մարտի 15-ից Orange-ն իր` մինչև 42.2 Մբ/վ արագություն ապահովող Ինտերնետ Հիմա 4 մոդեմն առաջարկում է ձեռք բերել իջեցված գներով: Ինտերնետ Հիմա 11000 սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում Ինտերնետ Հիմա 4 մոդեմը կարելի է ձեռք բերել 9,000 դրամով, իսկ Ինտերնետ Հիմա 20,000 սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրության դեպքում՝ ընդամենը 1 դրամով:
Հիշեցնենք, որ Orange-ի ցանցն ապահովում է մինչև 42.2Մբ/վ արագություն Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում: Ցանցի մնացած ծածկույթում Orange-ը տեխնիկապես առաջարկում է մինչև 21.6 Մբ/վ արագություն:
Ինտերնետ Հիմա 4 մոդեմը կարելի է ձեռք բերել նաև առանց բաժանորդագրության՝ 59,000 դրամով: