Լրահոս
Օրվա լրահոսը

Տիկոյի օֆիս չհասած՝ աջի վրա

Մարտ 15,2013 12:34

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հրապարակել է այն տեղերի հասցեները, որտեղ մայիսի 5-ի ընտրություններից առաջ կարելի է քարոզչական պաստառներ փակցնել։ Հասցեներից մեկն այսպիսին է. «Մանթաշյան 53 շենքի պատին՝ սպիտակ ռեշռտկով բալկանի կողքը»։ Կա նաեւ այսպիսի հասցե. «Արշակունյաց 65 (կալանավորների վարչության մոտ, հայրենիքից գնալուց չհասած ՇԿՈԴԱ)»:

«ՉԻ» – Սա, հիշեցնենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական փաստաթուղթն է։ Այն հանձնաժողովի, որի որոշումներով Հայաստանը նախագահ ու Ազգային ժողով է ունենում։ Հարց է ծագում՝ արժե՞ նման հանձնաժողովից լուրջ ակնկալիքներ ունենալ։ Դեռ լավ է, որ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակման ժամանակ նույն ոգով չեն. գրում՝ «բոլոր ընտրատարածքներից ստացված արդյունքների ամփոփումը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը մի վախտ ձեն ա ստացել, մի ահագին էլ Րաֆֆին ա ստացել, իսկ մյուս թեկնածուները մնացել են բորդյուրին (չհասած Ստրեչ ձախի վրա՝ Վլեի բուդկի մոտ)»: Երեւի մյուս անգամ հենց այդպես էլ կանեն։ Միեւնույն է՝ նրանց ամփոփումները որեւէ մեկը լուրջ չի ընդունում։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նվեր says:

    Շատ հետաքրքիր էր… Խնդրում եմ լինքը տաք:

  2. Նվեր says:

    Արդեն գտա՝ https://www.elections.am/council/ Այնտեղ էլի լիքը հետաքրքիր բաներ կան ու լիքը տառասխալներ: Էլ չեմ ասում, որ տեքստը հավաքված է տարբեր շրիֆտներով:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031