Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախկին աշխատակից-լրագրողը հաղթեց դատարանում

Մարտ 15,2013 11:42

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ալվարդ Հունանյանի նախագահությամբ ավարտվեց ԱԺ նախկին աշխատակից, լրագրող Գոհար Արշակյանի դեմ «Քանաքեռ-Զեյթուն» տարածքային զբաղվածության կենտրոնի հայցով դատական  քննությունը::

Դատարանը մերժեց «Քանաքեռ-Զեյթուն» տարածքային զբաղվածության կենտրոնի հայցը:

Հիշեցնենք, որ Գ.Արշակյանը անցյալ տարվա հունիսի 1-ին  դիմել էր «Քանաքեռ-Զեյթուն» տարածքային զբաղվածության կենտրոնին` գործազուրկի կարգավիճակ ու նպաստ ստանալու համար: Մի քանի օր հետո  նա ներկայացել էր կենտրոն, որտեղ մերժել էին նրան հաշվառել: Պատճառաբանել էին, թե  աշխատանքային գրքույկում հայտնաբերվել է, որ Գ.Արշակյանը 16-17 տարի առաջ` 1995-1997թթ եղել է նպաստառու գործազուրկ և միաժամանակ աշխատել է Հայաստանի պետական՝ հանրային հեռուստատեսությունում: Գ.Արշակյանը,  ըստ զբաղվածության կենտրոնի, 34 000 դրամ պարտք էր: Կենտրոնը պահանջել էր, որ մինչեւ նշված գումարը նա չվերադարձնի՝ չեն գրանցելու ու նպաստ չեն նշանակելու:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031