Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտական գործուղումներ

Մարտ 15,2013 11:39

Չորս երիտասարդ գիտնականներ առաջիկա ամիսներին ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող «Աջակցություն երիտասարդ գիտնականներին» ծրագրի շրջանակներում և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ կմեկնեն միջազգային գիտական գործուղումների։

Մասնավորապես, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահ Գարիկ Եգանյանը մարտի 21-ին Մոսկվայում կմասնակցի Պիրոգովյան ուսանողական միջազգային 8-րդ գիտաժողովին։ Գարիկ Եգանյանը հանդես կգա զեկույցով։ Պիրոգովյան միջազգային ուսանողական գիտաժողովում երիտասարդ հետազոտողները ներկայացնում և քննարկում են իրենց կողմից կատարված հետազոտական աշխատանքների արդյունքները։ Հայաստանը միջազգային այս գիտաժողովին մասնակցում է առաջին անգամ։ Գործուղման ընթացքում նախատեսված են նաև Գ. Եգանյանի հանդիպումները Ռուսաստանի ազգային բժշկական հետազոտական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահի հետ։

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ասպիրանտուրայի բաժնի առաջատար մասնագետ Գոհարիկ Մարտիրոսյանն ապրիլի 2-4-ը ներկա կլինի Մոսկվայում անցկացվելիք «Տնտեսության և հասարակության արդիականացում» խորագրով 14-րդ միջազգային գիտաժողովին։ Գիտաժողովը համատեղ կազմակերպել են «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտությունների համալսարանը, Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը։ Գոհարիկ Մարտիրոսյանը գիտաժողովին կներկայացնի «Համայնքների տնտեսության մեջ ներդրումների գրավչության բարձրացման ուղիները» զեկույցը։

ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի աշխատակցուհի Աննա Գյուլխանդանյանն ապրիլի 24-26-ը Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում կմասնակցի ՙՄիկրոտեխնոլոգիաներ-2013՚ խորագրով գիտաժողովին, որը կազմակերպել է Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային միությունը։ Աննա Գյուլխանդանյանը կներկայացնի ՙՊորֆիրինների կոմպլեքսագոյացումն արծաթե նանոմասնիկների հետ՚ զեկույցը։

Երևանի պետական համալսարանի ավագ գիտաշխատող Կարեն Ղազարյանը հունիսի 23-26-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կմասնակցի IJAS-ի կազմակերպած միջազգային համանուն գիտաժողովին։ Գերմանիայում Կարեն Ղազարյանը կներկայացնի իր կողմից կատարվող գիտական աշխատանքները։

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031