«Ինդեպենդենտիեի» ֆուտբոլիստ Ջոննի Դոս Սանթոսը «Մարիլիայի» հետ հանդիպման վերջնամասում, հարձակվել է մրցավարի վրա եւ արեւելյան մարտարվեստի վարպետի նման ոտքով հարվածել դեմքին:
Ֆուտբոլիստի կարծիքով, մրցավարն իր թիմին չի տրամադրել փոխհատուցված չորս րոպեն, որպեսզի հնարավորություն ունենա պայքարել պարտությունից խուսափելու համար: Մրցավարին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց՝ դեմքի ամբողջ հատվածում ստացած ծանր կոտրվածքներով: «Ինդեպենդենտիեն» արդեն հրաժարվել է Դոս Սանթոսի ծառայություններից, իսկ նա ներողություն է խնդրել մրցավարից եւ հայտարարել սպորտին հրաժեշտ տալու որոշման մասին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ