Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՏՊ Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհին

Մարտ 15,2013 10:36

Մարտի 15-ին, ժամը 09.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորակերտ-Փոքր Մասրիկ ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում “Ֆոլկսվագեն Գոլֆ” մակնիշի 14 օօ 755 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` 1973 թ. Ի. Խլաթյանը մահացել է:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

ԱԻՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031