Մարտի 15-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի «Դեմ առ դեմ» բանավեճը նախագահական ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի երեկվա որոշման եւ դրա արդյուքում ձեւավորված հետընտրական իրավիճակի շուրջ:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:
Նաեւ Skype-ով` aravot.online օգտատերին:
Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ
Կարդացեք նաև
https://www.livestream.com/aravot?fb_version=2.0
Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված եւ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Պարոն Դավթյան, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ամեն առիթով սիրում է խոսել իր հանդուրժողականության մասին: Բացատրեք խնդրեմ, արդյոք դա է նրա հանդուրժողականության ընկալումը, երբ թույլ չեն տալիս մեկ վրան տեղադրել դրսում գիշերող , հացադուլավոր քաղաքական գորժչի առողջությունը չվտանգելու համար: անկախ այն բանից, թե այդ գործիչը որ ճամբարից է: Եվ խնդրում եմ, հանկարծ չասեք, որ օրենքով չի կարելի, նման պնդումներ անողներին խորհուրդ կտամ կարդալ ՄԻՊ հայտարարությունը:
Երբ իշխանությունն ասում է, որ Ազատության հրապարակում չի կարելի վրան տեղադրել, քանի որ Օպերայի շենքը պատմամշակութային արժեք է, եւ Օսպիյանն էլ ասում է, թե փակում են մարդկանց տեսարանը, բա էդ խայտառակ սրճարանները չեն փչացնում պատմամշակութային արժեքի տեսքը, բա ինչու չեք ապամոնտաժում էդ սրճարանները, կամ ինչու եք ամենատարբեր բատուտներ ու այլ զիբիլ տեղադրում ասֆալտապատ մասում, երբ ձեզ պետք է լինում հրապարակը օկուպացնել:
Պարոն Սաֆարյան, որքանով էր ճիշտ ՍԴ դիմելը, արդյոք դրանով էլ ավելի չլեգիտիմացրեցիք Սերժ Սարգսյանի հաղթանակը: Համենայն դեպս` ֆորմալ իրավական մակարդակով: Խնդրում եմ ասեք, ինչ շահեցիք այդ քայլով, ցույց տվեցիք, որ ՍԴ-ն ինքնուրույն մարմին չէ, բայց դա առանց այդ էլ հայտնի էր բոլորին:
Պարոն Սաֆարյան ջան, լավ էլի, Ձեզ շատ սիրում ենք, բայց միթե չէր կարելի մի քիչ ավելի լավ պատրաստված ներկայանալ Սահմանադրական դատարան: Ի վերջո, ձեր թիմում այդքան իրավաբաններ կային, ինչու էիք այդքան վատ պատրաստվել, եւ ինչ իմաստ ուներ Զարուհի Փոստանջյանի զավեշտալի հարցաշարը` կապված Սերժ Թանկյանի նամակի ականների եւ
այլ զինատեսակների մասին, ինչ կարիք կար էդքան անլրջացնել պրոցեսը, տպավորություն էր, որ լուրջ ասելիք չունեք, ընկել եք մանրուքների հետեւից:Անդրիասի անլուրջ հայցն էլ`գումարած:
ՀՀԿ-ին արժի հարցնել՝ իրենց իշխանության օրոք երկրում պաշտոնապես 35 տոկոս աղքատություն է, չհաշված մյուս բոլոր բացասական ցուցանիշները, որ կա՝ արտագաղթ, եւ այլն…. այսքանից հետո ինչպես է ստացվում, որ ըստ պաշտոնական արդյունքների հաղթում է իշխանական թեկնածուն….արդյոք ժողովուրդը մազոխիստ է ու ուզում է թշվառ ապրել….
Ժառանգությունն ինչու է պարբերաբար անուղղակի, երբեմն էլ ուղղակի կերպով քննադատության դոզա ուղղում Հայ ազգային կոնգրեսին….ինչու են համախմբման փոխարեն ընդհակառակը՝ անում այնպես որ վանեն
ՀՀԿ ներկայացուցչին- եթե իրոք ցանկություն կար ցրելու այդ անվստահությունը եւ եթե Դուք հարյուր տոկոսով վստահ եք, որ հաղթել եք, ինչու ՍԴ-ում չարվեց Զ. Փոստանջյանի առաջարկությունը եւ բոլոր պարկերը չբացվեցին: Եթե Դուք ձեր վրա այդքան վստահ էիք, ինչու չառաջարկեցիք ինքներդ դա անել: