Աստղիկից ոստիկանները պահանջում են բացատրություն
Սեւանում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումից հետո քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ հայտնի միջադեպի ժամանակ մի սեւանցի աղջիկ, լսելով, որ քաղաքապետն ասում է, թե Սեւանը ընտրել է Սերժ Սարգսյանին, ուղիղ նրա երեսին շպրտեց. «Ոչ, սուտ է, մի կեղծարար էլ դուք եք»
Քաղաքապետը հենց զրույցի ժամանակ ճշտեց՝ ո՞վ եք դուք, սեւանցի՞ եք:
Աղջիկն էլ պատասխանեց. «Պետք չի` դուք իմանաք ով եմ ես, բայց ես գիտեմ, որ դուք կեղծել եք ընտրությունները: Ես դիտորդ եմ եղել, ես տեսել եմ ոնց եք կեղծել»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի տեղեկություններով՝ այս խոսքերը սեւանցու՝ Աստղիկ Ղազարյանի վրա թանկ են նստել: Միջադեպից հաշված օրեր անց աղջկան կանչել են ոստիկանություն՝ զրպարտության համար: Այժմ նախաքննություն է ընթանում եւ աղջկան հորդորել են բացատրություն գրել: Վերջինս դա առայժմ չի արել առանց փաստաբանի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Էս նորից շարունակում են մարդկանց ահաբեկելու նույն նացիստական-ստալինական քաղաքականությունը:
Որտե՞ղ են անկախ, արդար իրավապաշտպանները: Չպետք է հանդուրժել ահաբեկություն կամ զրպարտանք հատուկենտ խիզախ քաղաքացիների նկատմամբ, պաշտպանեք նրանց, խնդրում եմ: Շնորհակալություն:
Հայ ազքի մեծ սխաւը հաբրգացնէրին զիչելն է, ով ուզումա լնի!!!!
իսկ ինչու Րաֆֆի Հովհաննիսյանին չեն կանչոմ ոստիկանություն բացատրություն գրելու Սերժ Սարգսյանին զրպարտության համար ?
նացիստական քաղաքականություն…