Ռուսաստանի Պերմ երկրամաս Հայաստանից և Ադրբեջանից անասնաբուծական արտադրանք տանելն արգելված է խոզերի աֆրիկյան ժանտախտի պատճառով: Այս երկրներից Պերմ բերված ցանկացած կաթնամթերք և մսամթերք կոչնչացվի: Գրում է «59» լրատվականը:
Երկար դադարից հետո 2013թ. ապրիլին վերաբացվում է Հայաստանի և Պերմի միջև ավիահաղորդակցությունը: Գյուղտնտեսական վերահսկող մարմինը հիշեցրել է, որ Հայաստանից ներմուծվող անասնաբուծական ապրանքի արգելքը դեռ գործում է: Դա կապված է այն բանի հետ, որ երկիրը գտնվում է խոզերի աֆրիկյան ժանտախտի ռիսկային գոտում: Ուղևորները պետք է տեղյակ լինեն, որ իրենց հետ բերված ցանկացած կաթնամթերք և մսամթերք կոչնչացվի:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև