Երկարատև հիվանդությունից հետո, մարտի 7-ին մահացել է Ջերարդ Գաֆեսջյանի կինը՝ Քլեո Գաֆեսջյանը: Հայտնում է «Արմենիա ռիփորթըր» պարբերականը:
Քլեոն ծնվել է 1925թ., հոկտեմբերի 9-ին: Նա ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆորթի Ֆորթ քաղաքից էր: Ավարտել էր Ռուզվելթ հիվանդանոցի բուժքույրական դպրոցը:
Ջերարդ Գաֆեսջյանն ու Քլեոն ծանոթացել էին երկրորդ աշխարհամարտի ժամանակ, երբ Քլեոն բուժքույր էր, իսկ Ջերարդը ԱՄՆ-ի նավատորմում էր ծառայում: Նրանք ամուսնացել էին պատերազմից հետո՝ 1947թ., հուլիսի 4-ին:
Հոգեհանգստի արարողություն նախատեսված չէ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ