ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Գևորգ Ալիխանյանի պնդմամբ` իրեն անհիմն ազատել են աշխատանքից:
Օրերս այս մասին Aravot.am-ին բողոք էր ներկայացրել ընդդիմադիր ազատամարտիկ Գևորգ Ալիխանյանը: Ըստ նրա` Գյումրու քաղաքապետը , երկար տարիներ աշխատելով ԱԺ-ում, զբաղեցնելով ԱԺ փոխխոսնակի պաշտոնը, ոչ միայն չի հարգում իր իսկ կողմից գրված օրենքները, այլեւ չի հարգում ազատամարտիկներին:
Գևորգ Ալիխանյանը ներկայացմամբ՝ իրեն անցած տարվա հուլիսին բնակբաշխման և հաշվառման բաժնում աշխատանքի էր ընդունել Վարդան Ղուկասյանը, , սակայն Սամվել Բալասանյանը, ոտք դնելուն պես, իր առաջին գործը համարել է ազատամարտիկից ազատվելը: Եվ սա այն դեպքում, երբ, ազատամարտիկի ասելով, ինքը պայմանագիր է ունեցել կնքած որոշակի ժակետով: Նոր քաղաքապետը նրան հարկադրել է հեռանալ սեփական դիմումի համաձայն:
Ըստ ազատամարտիկի՝ իր փոխարեն աշխատանքի են ընդունել Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբորը`«դու ինձ, ես քեզ սկզբունքով»: Քանի որ ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանը Սամվել Բալասանյանին սատարել էր ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ուստիև Սամվել Բալասանյանը նրա եղբորը աշխատանքի է տեղավորել: Ազատամարտիկի բնութագրելով՝ Սամվել Բալասանյանը Գյումրու քաղաքապետարան ոտք է դրել ոչ որպես քաղաքապետ, այլ որպես բիզնեսմեն՝ «նա գիտի, թե իր գարեջրի գործարանն է, իր սեփականությունը, ում ուզի կընդունի, ում ուզի կազատի»: Գևորգ Ալիխանյանի պնդմամբ՝ քաղաքապետը տարրական հարգանք անգամ չունի ազատարմատիկների հանդեպ:
Կարդացեք նաև
Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանն էլ պարզաբանում է, որ Գևորգ Ալիխանյանի հաստիքը այլև գոյություն չունի, ավագանու որոշմամբ այն վերացել է , բաժինը վերակազմավորվել է, և գործակալների պահանջ այլևս չկա:
Ազատամարտիկի բողոքն ամբողջությամբ և Զոհրապ Եգանյանի պարզաբանումները ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում :
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Բայց էդ Բալասանյանի քաջագործությունների վերջը երբ է գալու?:Ահա պարզ օրինակ, թե ինչպես է նա պատկերացնում քաղաքի ղեկավարումը:Քաղաքը ոտք առել-գնում է , էդ էլ ընկել է մարդկանց հետևից, երևի անպայման պտի ակարդեոնիստ օղի սիրող լինի կամ մի քանի սիրուհի ունենան մարդիկ, որ քաղաքապետարանում աշխտանքի ընդունվեն: Գևորգ Ալիխանյանին շուտով կմիանան այն 153 հոգի մյուս ազատվածները, որոնց ևս պարտադրել են դիմում գրել ու գնալ, ու որոնց Զոհրապիկը որակել էր ՛՛պատահական՛՛ մարդիկ:Ի համեմատումն նրա, իհարկե էդ մարդիկ կարող են պատահական համարվել, որովհետև 10 տարուց ավելի աշխատել են քաղաքապետարանում ու ՏԻՄ-ից ավելի շատ գիտեն, քան Զոհրապիկն ու իր ղեկավարը:Տեսնում եք, ինչպիսի պատահականություններ կան: Իսկ Ապարիկի եղբայրն ո ւէլի մի քանի պատահականություններ՝Զոհրապիկի գլխավորւթյամբ, Օդոնի տղայով ու քրոջ տղայով , երևի սկսեն զառ խաղալ քաղաքապետարանի սպորտի բաժնում:
Գիտեք, հարկադիր-պարտադիր սկզբունքով դիմում գրողներից մեկը ինչ է ասել փոխքաղաքապետ Մալխասյան Գուգոյին, որի 2 տղաներն էլ չեն ծառայել բանակում, ասել է, որ մարդիկ պիվի պռոբկա չեն , որ դուրս եք գցում, Գուգոն էլ ասել է.մի անձնավորեք”:Դրա պատասխանը իսկական անեկդոտ է չէ?: