Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր հյուրընկալվել էր «Նովոստի» մամուլի ակումբում, որտեղ քննարկվում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՌԴ կատարած այցի արդյունքները:
Պարոն Իսկանդարյանի խոսքերով՝ հանդիպման մասին բավականաչափ տեղեկատվություն չկա, բայց առանց այդ տեղեկատվության էլ հանդիպման ընդհանուր իմաստը պարզ էր. «Այս երկու այցերը՝ սկզբում Մոսկվա, հետո՝ Բրյուսել, հաստատեցին Ռուսաստանի հետ ռազմավարության կարևորությունը Հայաստանի համար»:
Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ՝ քննարկվել է նաև Հայաստան մատակարարվող գազի հարցը, գները, նրա պնդմամբ, կբարձրանան, բայց, ընդհանուր առմամբ, ընդունելի կլինեն Հայաստանի համար: Նա նաև նշեց, որ շատ դատողություններ անել չի կարող, քանի որ տեղեկությունը շատ քիչ է:
Այն հարցին, թե արդյո՞ք այս այցերը կարող են նշանակել, որ արտաքին քաղաքականությունը Հայաստանի համար կմնա նույնը, պարոն Իսկանդարյանը պատասխանեց, որ հաստատ չի կարող ասել Ս. Սարգսյանի և Վ. Պուտինի հարաբերությունները այս 5 տարիների ընթացքում նույնը կմնան, թե կփոխվեն. «Կարելի է ասել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը այս տարիների ընթացքում արմատական փոփոխությունների չի ենթարկվել: Ե´վ Հայաստանն է Ռուսաստանին պետք, և´ Ռուսաստանը Հայաստանին՝ ավելի մեծ մասշտաբով: Ինչպես ես եմ հասկանում, Հայաստանը չի մերժում ոչինչ՝ համագործակցելով բոլորի հետ»:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով՝ Հայաստանը միակ պետությունն է, որին հաջողվում է համագործակցել միածամանակ և´ Իրանի և´ Ամերիկայի հետ, Հայաստանին հաջողվել է ունենալ լավ հարաբերություններ և´ Ռուսաստանի և´Վրաստանի հետ: « Ես կարծում եմ, որ Հայաստանը մի մոդել կգտնի համագործակցելու համ Ռուսաստանի համ Եվրոպայի հետ»:
Այն հարցին, թե արդյո՞ք հանդիպման ժամանակ քննարկվել է Աբխազական երկաթուղու բացման հարցը, նա պատասխանեց, որ Հայաստանի և Աբխազիայի նախագահների միաժամանակյա այցը Մոսկվա պատահական չէր:« Շատ հնարավոր է, որ այդ հարցը քննարկվել է, սակայն դա այնքան էլ հեշտ չէ, սա բարդ խաղ է»:
Հարցին, թե իր կարծիքով ի՞նչ ընթացք կունենա Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, նա պատասխանեց, որ Հայաստանում արդեն սովորական է, որ պարտվող կողմը, ով երկրորդ տեղում է ձայների քանակով, չի ընդունում ընտրությունների արդյունքները: Պարոն Իսկանդարյանի խոսքերով՝ Րաֆֆին և իր թիմը հիանալի էին աշխատել նախընտրական փուլում. «Այն ձայները, որ հավաքել էր Րաֆֆի Հովյաննիսյանը իր ձայները չէին, դա անտի- Սերժ ձայներն էին»:
Այս ամենի տրամաբանական ավարտը, ըստ Իսկանդարյանի, կդրվի ապրիլի 9-ին, երբ պարոն Սարգսյանը պաշտոնապես կստանձնի նախագահի պարտականությունները:
Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ
Էդ վօնց իմացաք, որ դրանք Ռաֆֆի ձայները չէին… Մի օր հանկարծ չպարզես, թե քո անունը չես կրում, այլ Ալեքսանդրի անունն ե սկրում… Մարդը եդքան ձայն ա հավաքել, ուրեմն իր ձայներն են… Եթե արդար ընտրություններ լինեն, քաղաքաետի ընտրությունները բոլոր հարցերի պատասխանները կտան…
Հերթական քաղաքական դեմագոգությունը Ր.Հովհաննիսյանի հանդեպ: Այս մարդը խցանվել է փետրվարի 17-ու՞մ: Ինչ մեծամտություն. իսկ ԴՈՒ ի՞նչ գիտես ում ձայներն են: Իսկ Ս.Սարգսյանին տրված ձայները «հակաՐաֆֆի» ձայնե՞րն էին: