Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի բնակիչները շարունակում են կենցաղային աղբը թափել գետերի մեջ

Մարտ 14,2013 21:34

geti hunget3Խնդրի հետեւանքները փոքր-ինչ մեղմելու համար առաջիկայում Վանաձորի տարածքով հոսող գետերը կմաքրվեն կենցաղային աղբից:

Առաջիկայում Վանաձոր քաղաքի տարածքով հոսող Տանձուտ, Փամբակ, Վանաձոր գետերի հուները հնարավորություն կլինի մաքրել կենցաղային աղբից, թաց տիղմից ու քարերից:

Այդ մասին Aravot.am-ի հետ հարցազրույցում տեղեկացրեց Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Իշխանյանը` նշելով, որ մարտի վերջերին Վանաձորի քաղաքապետարանում իրականացվելիք «Գետերի հուների մաքրման աշխատանքներ» ծառայության գնման մրցույթով էլ հիմք կդրվի այդ աշխատանքներին:

«Հաղթող ճանաչված կազմակերպությունը քաղաքի բյուջեից ֆինանսավորմամբ կմաքրի ոչ միայն գետերի հունը, այլ նաև կուտակված աղբը: Աշխատանքները կիրականանան հետեւյալ կերպ` գետի հունի կենցաղային աղբի մաքրում ձեռքով, կենցաղային աղբի բարձում ինքնաթափին, տեղափոխում, գետի հունի մաքրում բուլդոզերով, տեղափոխում, թաց տիղմի եւ քարերի բարձում, տեղափոխում»,-ասում է Անահիտ Իշխանյանը:

Նա նկատում է, որ մրցույթի ավարտից հետո արդեն այս տարվա ապրիլից կսկսվեն մաքրման աշխատանքները:

«Աշխատանքները կսկսվեն ապրիլից, քանի որ գետերի մաքրության վիճակը շատ վատ է»,-հրատապության պատճառների մասին է պատմում Անահիտ Իշխանյանը` բացատրելով, որ գետերի աղտոտման հետեւում հիմնականում բնակիչների անբարեխիղճ վերաբերմունքն է:

«Խնդրի վերջանական լուծման համար անհրաժեշտ է, որ գետի հարևանությամբ ապրող մարդիկ կենցաղային աղբը չթափեն գետի մեջ, խղճով վերաբերվեն շրջակա միջավայրին»,-եզրափակում է գլխավոր մասնագետը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱ Ն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031