Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատուհի (Տաթև) Մնացականյան. «Մեր միակ հարստությունը մշակույթն է»

Մարտ 14,2013 21:17

IMG_7695IMG_7748IMG_7745ՀՀ նախագահի 2012 թ. արվեստի բնագավառի մրցանակին ներկայացված ճարտարապետության և կերպարվեստի աշխատանքները ցուցադրվում են «Ակադեմիա» պատկերասրահում:

Երիտասարդ, բայց մեծահասակ արվեստագետների կողքին իր աշխատանքներն է ներկայացրել նաև դիզայներ, լուսանկարչուհի Ազատուհի (Տաթև) Մնացականյանը: Նա բավականին մեծ սիրով է խոսում իր աշխատանքների մասին, որոնք առանձնանում են իրենց նմանը չունեցող օրինակներով: Տաթևը ներկայացրել է հայ մեծահասակ անվանի արվեստագետներին իրենց անձնական արվեստանոցներում:

Լուսանկարչուհին ասում է. «Իմ աշխատանքներում ներկայացրել եմ արվեստի երախտավորներին` առանձնացնելով նկարիչներին և քանդակագործներին: Այսօր ամենափակվածն ու ամենաանմեղը նկարիչներն ու քանդակագործներն են ի տարբերություն երգիչների ու դերասանների, որոնք ունեն բեմ`հանդես գալու համար: Ես սկսել եմ ներկայացնել մեծահասակ արվեստագետներին, որոնց շատ քիչ է մնացել ապրելու: Եվ նրանք այն մարդկանց մի խումբն են, ովքեր ինչ որ չափով կապված են էն մյուս անցյալի հետ, որոնց մենք չենք տեսել: Այսօր այդ արվեստագետներն ունեն պատմություն, արխիվ` թողած իրենց ստեղծագործություններով: Ես ինքս, լինելով երիտասարդ, որոշեցի հարգանք մատուցել նրանց և հիմնական նպատակն այն է, որ կենդանության օրոք դա լինի: Բայց ցավոք սրտի արդեն մի քանի հոգի բացակայում են իմ նախագծում տեղ գտած արվեստագետներից` գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը, գեղանկարչուհի Ելենա Աբրահամյանը, գեղանկարիչ Վոլոդյա Սահակյանը, կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը»:

«Ակադեմիա» պատկերասրահում իրենց աշխատանքներն են ներկայացրել`

  • Հրանտ Կոմիտասյան, Աշոտ Գրիգորյան, Լևոն Խրիստաֆորյան, Զարուհի Ավետիսյան` «ՀՀ կենտրոնական բանկի երրորդ մասնաշենքի ինժեներական ցանցերի արդիականացման և ինտերիերի դիզայնի նախագծի մշակում և իրականացում»
  • Արտակ Ղուլյան` «Վաչե  և Թամար Մանուկյան» մատենադարանի շենքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
  • Լևոն Աբրահամյան` «Պլաստիլինե նկարազարդումներ»
  • Ռուբեն Արուտչյան` Դիմանկարներ «Մենք» նկարաշարից` «Գարեգին Նժդեհ», «Սայաթ Նովա», «Շահան Նաթալի»
  • Հենրիխ Էլիբեկյան` «Երկխոսություն կյանքի տևողությամբ», դիմանկարների շարք
  • Հակոբ Հակոբյան` «Սիրո պարտեզ», գեղանկարների շարք
  • Միսակ Մաղաքյան` «Քարի Հոգին» ցուցահանդես-նախագիծ
  • Արամայիս Մխիթարյան` «Հիսուսի երկրորդ գալուստը», գեղանկար
  • Էդիկ Վարդանյան` «Թալին» նկարաշարից. «Երազ», «Իմ կորցրած աշունը», «Տերևաթափի օր», «Բարի լույս թալինցիներ», «Ցորեն են չորացնում», «Թալին»
  • Ազատուհի (Տաթև) Մնացականյան` «Արվեստի հայ երախտավորների ի մասնավորի նկարիչ քանդակագործների ֆոտոպորտրետների շարք»
  • Շահեն Խաչատրյան` «Ցավի գույնը` Եղեռնի անդրադարձը հայ նկարչության մեջ», «Հ. Այվազովսկի», հայ նկարիչներին նվիրված պատկերագրեր
  • Սամվել Կարապետյան` «Անի-1050», ալբոմ-ուսումնասիրություն

Մեծահասակ արվեստագետների աշխատանքները կցուցադրվեն մինչև մարտի 15-ը:

 

Արմինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031