Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկի գաղութի կալանավոր. «Ես, Սերժ Սարգսյանը ու Աղվան Հովսեփյանը չենք կարող ունենալ մեկ աշխարհագրական հայրենիք»

Մարտ 14,2013 20:40

artur ayvazyan (10)datavorՇմայսի  եղբոր թիկնապահ  Մալախը հրաժարվեց ՀՀ քաղաքացիությունից

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ քննեց  Արթիկ քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Այվազյանի (հայտնի է Մալախ մականունով) բողոքը ընդդեմ քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի:

Արթուր Այվազյանը, ով եղել է ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (հայտնի է «Շմայս» մականունով) եղբոր` «Ազատամարտիկների եւ կին վետերանների միություն» Հ/կ  նախագահ Միհրան Մովսիսյանի թիկնապահը,  եւ դատապարտվել է 11 տարվա ազատազրկման` Սամվել Ստեփանյանի (անվտանգության աշխատակից) սպանության գործով , այժմ վիճարկում է իր վաղաժակետ ազատ արձակվելը:

Այսօր այնպիսի տպավորություն էր, որ դատը վարում էր կալանավորը, վերջինս ուղղակիորեն շանս չէր տալիս դատավորին խոսելու` նրան մեղադրելով  Աղվան Հովսեփյանի պատվերը կատարելու մեջ:  Կալանավորը, ով երկու օր է՝ հացադուլ է հայտարարել ու կարել իր բերանը, ասաց, որ իր վերին շրթունքից թելը հանել է , որպեսզի կարողանա ազատ խոսել:

Նա սկզբիցևեթ դեմ էր, որ իր բողոքը քննվի առանց իր փաստաբան  Հայկ Ալումյանի: Դատավորը նկատեց, որ փաստաբանը չի ներկայացել դատական նիստին` պատշաճ ծանուցումից հետո, որն էլ  դարձյալ չհետաքրքրեց իր փաստաբանին պահանջող   կալանավորին:

Այնուհետ Արթուր Այվազյանը ասաց, որ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում դատավորին և դրա համար 4 տարբեր պատճառներ կան: «Դուք ենթակա ենք ինքնաբացարկի, դուք կատարում եք քաղաքական պատվեր»,- հայտարարեց կալանավորը:

Եվ երբ դատավորը հակադրվեց, թե դատարանը  ոչ մի պատվեր էլ չի կատարում, Մալախը բացականչեց`  ապացույցներ շատ կան: Վերջինիս անչափ զայրանում էր, երբ իրեն անվանում էին կալանավոր, նա ասում էր, որ ինքը քաղբանտարկյալ է: Նա հայտարարեց, որ ինքը հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից, քանի  որ ինքն  ու Սերժ Սարգսյանը , Աղվան Հովսեփյանը, ով իրավական ահաբեկչություն է իրականացնում երկրում ,  չեն կարող ունենալ մեկ ընդհանուր աշխարհագրական հայրենիք: Ամբաստանյալը այդպես էլ չհիմնավորեց , թե ինչու է բացարկ հայտնում դատավորին, նույն միտքը  մի քանի  անգամ կրկնելով` ասաց. «Ես ձեզ պարզ, ոսկեղենիկ հայերենով բացատրում եմ, իսկ դուք չեք լսում»: Նա հաճախակի էր մեջբերում անում օրենսգրքերից, ՀՀ սահմանադրությունից: Նա մինչև վերջ պնդում էր, որ դատական նիստը պիտի հետաձգվի առանց Հայկ Ալումյանի մասնակցության, սակայն դատարանը որոշեց մերժել նրա բողոքը, որին կալանավորը արձագանքեց ծափարահարություններով` «Կեցցե ՀՀ անկախ դատարանը»:

Նշենք, որ այս բողոքը մեկ անգամ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր  իրավասության դատարան, սակայն  վերջինս հասեցագրել է վարչական դատարանին, վարչական դատարանն էլ իր հերթին դարձյալ ուղարկել է  Շիրակի մարզի ընդհանուր  իրավասության դատարան: Ի դեպ, դատական նիստի  կարճաժակետ ընդմիջումից և վերսկսումից հետո , դատարանի կարգադրիչները բախման մեջ մտան լրագրողների հետ` չթույլատրելով ձայնագիչները տեղադրել կալանավորի դիմաց: Եվ երբ լրագրողները բողոքեցին դատավորին, այնուհետ որոշեցին այս մասին  տեղյակ պահել դատարանի նախագահին ` իրենց աշխատանքը խոչընդոտելու համար, նոր միայն պարզաբանեցին, որ սա կատարում են անվտանգության նկատառումներից ելնելով. հնարավոր է կալանավորը պահի տակ վերցնի լրագրողական սարքերը  ու շպրտի դատավորի ուղղությամբ:

Արթուր Այվազյանը  5 րոպեանոց ընդմիջման ժամանակ մեկ անգամ ևս հայտարարեց, որ ինքը քաղբանտարկյալ է և մեղադրվում է Հոկտեմբերի 27-ի  գործով տեղեկություններ փոխանցելու մեջ: Նա,  վկայակոչելով Դավիթ Շահնազարյանին,  ասաց, որ այս երկրում քաղաքական պատվերով նստածները ազատվում են միայն  քաղաքական պատվերով: Վերջում  կալանավորը իր զորակցությունը հայտնեց  Րաֆֆի Հովհաննիսյանին`որպես արդարության համար մարտնչող մարդու:

Նունե  ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031