Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն ՀՀ նախագահի ընտրություններն անվավեր ճանաչեց մեկ տեղամասում (Տեսանյութ)

Մարտ 14,2013 19:35

Սահմանադրական դատարանը այսօր ՀՀ նախագահի թեկանածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա կայացրեց որոշում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս տարվա փետրվարի 25-ի 62-Ա որոշումը թողեց ուժի մեջ: 34 էջից բաղկացած որոշումից Գագիկ Հարությունյանը հրապարակեց ինը էջը՝ եզրափակիչ մասը եւ հայտնեց, որ որոշումն ամբողջությամբ երեք օր հետո կզետեղվի իրենց պաշտոնական կայքէջում:

Փետրավարի 18-ին կայացած ընտրությունները անվավեր ճանաչվեցին միայն  17/05 տեղամասում: Նշենք, որ ՍԴ որոշման հրապարակմանը չէր մասնակցում դիմողներից՝ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանի դիտարկմամբ՝ ՍԴ-ի գնահատականները մեխանիկական էին:

Մինչդեռ ՍԴ-ն արձանագրեց, որ օրենքով սահմանված ժամկետներում դիմող կողմը ընտրության արդյունքները չի վիճարկել, ընտրական օրենսգրքի հնարավոր բացթողումները, որոնք շեշտեց դիմող կողմը, դուրս էին ՍԴ-ում այս գործի շրջանակներում քննելու համար եւ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի 1009 վստահված անձանցից վերահաշվարկի դիմում չի եղել, ընդամենը մեկ հատուկ կարծիք է եղել, եւ որ նրանք օրենքով նախատեսված այս իրավունքից նույնպես չեն օգտվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Андрей says:

    как таких земля примет после того как концы отдадут-надо в мавзолей-для будущих поколений-каких даже земля не принимает-примитивные лизоблюды….

  2. Андрей says:

    воистину сказано-дай на их головы самое прекрастное на свете-справедливое ВОЗМЕЗДИЕ

  3. Андрей says:

    Вы то подохните а ваши имена и отчества останутся

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031