Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողն ընդդեմ՝ Սերժ Սարգսյանի, ԱԺ-ի, ԿԸՀ-ի, ՍԴ-ի….

Մարտ 14,2013 19:06

….ինչպես նաեւ՝  ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության

 

ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված, «Քաշաթաղ» հ/կ նախագահ Ռոբերտ Սիմոնյանը Ազգային Ժողովի, Սերժ Սարգսյանի, ԿԸՀ-ի,  ՍԴ-ի, ՀՀ գլխավոր դատախազության՝ Աղվան Հովսեփյանի, ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ  Հակոբյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության դեմ բողոք է ներկայացրել վճռաբեկ քրեական դատարան, որպես պատասխանող ճանաչել վերոնշյալ պատկան մարմիններին:

Սիմոնյանը նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի խախտման  հիմքերով, վճռաբեկ բողոք էր ներկայացրել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի որոշման դեմ, այն փոփոխելու, անվավեր ճանաչելու պահանջով:

Նշենք, որ Սիմոնյանը բողոք է ներկայացրել, պահանջելով ՀՀ ընտրական օրենսգրքի 80 հոդվածը համարել հակասող ՀՀ Սահմանադրության 1-ից 5-րդ եւ 6-րդ հոդվածների 1-ին մասով, եւ 50 հոդվածին, ինչպես նաեւ քաղաքացիական օրենսգրքի մի շարք հոդվածներով  հակասող եւ անվավեր ճանաչել, նաեւ քրեական օրենսգրքի տասնյակ հոդվածներով պատասխանատվության ենթարկել վերը նշված համակարգի ղեկավարներին:

Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն՝ համարել 8 մլն դրամի գումարը անհաղթահարելի խոչընդոտ եւ հետաձգել նախագահական ընտրությունները երկու շաբաթով: Սիմոնյանը պահանջել էր միջնորդել ՍԴ-ին իր գործին առնչվող  նորմատիվ ակտերի դրույթների սահմանադարական հարցով,որը ամրագրված է Սահմանադրության 101 հոդված 7-րդ եւ 9-րդ կետերով,(դատարանները եւ գլխավոր դատախազը իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի, դրույթների սահմանադրականության հարցերով. 9-չդ կետ. ՀՀ նախագահի եւ պատգամավորության թեկնածուներըՍահմանադրության 100–րդ հոդվածի 3.1-րդ եւ 4-րդ կետերի շրջանակներում իրենց առնչվող հարցրերով) ինչպես նաեւ իր գործունեությանն առնչվող հարցերով: Միջնորդել  ՀՀ դատախազությանը քրեական գործ հարուցել ԿԸՀ-ի նախագահ Տ. Մուկուչյանի, բոլոր մասնակից, հանցակից պաշտոնատար ղեկավար անձանց նկատմամբ, կասեցնել Մուկուչյանի գործունեությունը մինչեւ համապատասխան որոշում ստանալը: Պարզել՝ թե ով է կանգնած Մուկուչյանի թիկունքում, ով է հովանավորում, թույլ տալիս, որ նա հրապարակային կոչեր է անում՝ սահմանադրական նորմերը, ինքնիշխանությունը վերացնելու:

ՀՀ Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով նրա  դիմում-բողոքը, այն  մերժելու մասին  որոշում է կայացրել, քանի որ Սիմոնյանի բողոքն այնպիսի դատական ակտի դեմ է եղել, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման, հետեւաբար թողնվել է առանց քննության:«Փաստացի դատարանը հրաժարվեց արդարադատություն իրականացնելուց եւ Սահմանադրությամբ ամրագրված 101 հոդվաի 7-րդ կետով իրենք դիմեն Սահմանադրական դատարան եւ տվյալ հարցի սահմանադրականության վերաբվերյալ ստանալ համապատասխան որոշում, որից խուսափեց նաեւ Սահմանադրական դատարանը»,-Aravot.am-ի հետ զրույցում փաստեց Ռ. Սիմոնյանը, հիմնավորելով օրենքների պահանջը:

Սիմոնյանն ասաց, որ կատարվածը  համարում է անօրինական, պատական դավաճանություն, ինչպես նաեւ բանավեճի է հրավիրում ոլորտի ներկայացուցիչներին. «Քանի հոգով ուզում եք եկեք, ես պատրաստ եմ: Խոսենք բանավիճենք եւ ես հիմնավորեմ ձեր անգրագիտությունն ու անմեղսունակությունը, որովհետեւ օրենքի կիրառությունը բոլորի համար պարտադիր է»:

Սիմոնյանի փոխանցմամբ՝ «Սահմանադրական դատարաը հրաժարվեց սահմանադրական արդարադատություն իրականացնելուց, որը ըստ Սահմանադրության, նրա պարտավորությունն է:Թեկնածու հասկածությունը առաջ է գալիս առաջադրվելու պահից,օրենքը չի առանձնացնում թեկնածոն առաջադրված, թե գրացված թեկնածու է: Ստացվում է, որ ՍԴ-ն ոտնձգություն է կատարում նախագահի ինստիտուտի նկատմամբ: ՍԴ-ն կամ չի հասկանում թեկնածու հասկացությունը, կամ էլ՝ միտումնավոր խուսափում է սահմանադրական արդարադատությունից»:
Ի դեպ ՍԴ-ն դիմումը մերժելիս նշել է, թե ուսումնասիրելով այն , պարզել է, որ Ռ. Սիմոնյանը ՀՀ օրենսդրության պահանջները չի պահպանել, իսկ  նրա խնդրանքը՝  «երկու շաբաթով  հետաձգել նախագահական ընտրությունները», չի կարող բավարարվել, քանի որ, ՍԴ-ն նման լիազորություն չունի:

Սիմոնյանի հաջորդ դիմումն էլ, որ հասցեագրված էր ՀՀ ազգային անվտանգության տնօրեն Գորիկ Հակոբյանին, պատասխան է ստացել, որ նրա կողմից բարձրացված հարցը ԱԱԾ իրավասությունների մեջ չէ, ու այն Գ. Հակոբյանի ցուցումով ուղարկվել է գլխավոր դատախազություն:

«Քաշաթաղ» հ/կ նախագահը գտնում է՝ «Մեր երկրում նախագահի պաշտոնը ըստ էության որոշակի համակարգի ներկայացուցիչներ դրել են լոտոյի կամ ղումարի հասկացության տակ: Օրինակ ապօրինի 8 միլիոնի պահանջը անհաղթահարելի խոչընդոտ է: Գրավը առաջանում է միայն պայմանագրի ուժով, եթե դու չունես պայմանագիր, որով ինչ որ պարտավորություն ես ստանձնում, որեւէ մեկը քեզանից գումար չի կարող պահանջել: Գրավ հասկացությունը դրված է կոնկրետ քաղաքացիական օրենսգրքով: Այլ պրոցես, այլ հասկացություն, ղումարի տարբերակ, լոտո, չեն կարող կիրառել: Գրավը առաջանում է միայն պայմանագրի ուժով»,-մեջբերելով օրենքը նշեց Սիմոնյանը, որը նաեւ իր բողոքում էր ներկայացրել. Սահմանադրության համաձայն  ՀՀ նախագահ կարող է առաջադրվել յուրաքանչյուր ոք. «Այսինքն՝ սոցիալական, ռասայական, գույքային կամ այլ դրույթներ իրականում Սահմանադրության մեջ չկան:  Մուկուչյանների եւ նրա ղեկավարների համար գլխավոր օրենքը կրում է ձեւական բնույթ, քանի որ ըստ ընտրական օրենսգրքի 80 հոդվածի եւ նրանց պահանջների գրավի 8 մլն դրամի պահանջը դրված է միտումնավոր, որ ժողովրդից խարդախությամբ դրամ շորթեն եւ վերացնեն ժողովրդավարության սկզբունքը, իրավահավասարությունը, այլասերելով ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ինչպես նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի միջազգային բոլոր նորմերի հիմունքները, որով հնարավորություն են ստեղծում քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներին վերարտադրվելու»:

«Նրանք իրենց իսկ ընդունած օրենքներով ոչ թե պետք է պաշտպանեն ժողովրդի շահերը, այլ քրեաօլիգարխիկ ռեժիմին, որը բռնազավթել է ՀՀ իշխանությունը 1991 թվից»,-ավելացրեց Սիմոնյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031