Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա’մ ինքնաբացարկ, կա’մ նոր ընտրություն, կամ ժողովուրդը կորոշի իր անելիքը»

Մարտ 14,2013 18:55

Րաֆֆի  Հովհաննիսյանը ներկայացնում է իր պահանջները եւ վստահեցնում, որ թե արյուն լինի՝ կլինի մյուս մայթից:

 

«Կա’մ ինքնաբացարկ, կա՛մ նոր ընտրություն, կամ ժողովուրդը ապրիլի 9-ին կորոշի իր անելիքը»,- այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես ներկայացրեց իր պահանջները, թե  երբ կդադարեցնի հացադուլը:

Հարցին՝ անկախ բովանդակությունից կհետեւեք ու կառաջնորդվեք ժողովրդի պահանջո՞վ, նա պատասխանեց, որ ինքը եւ ժողովուրդն իրար հետ են, առանց մեկը մյուսի բան չեն անելու. «Ես էի, որ հավատացի ժողովրդին: Ժողովրդի մեջ հավատը ես հայցեցի եւ ժողովուրդն ինձ պատասխանեց, ուրիշին չէ: Հարգում եմ բոլոր թեկնածուներին, բոլոր չմասնակցողներին, բայց հիմա ես եւ ժողովուրդն իրար ուղեկից ենք: Ժողովուրդն առանց ինձ որեւէ բան չի անելու, եւ ես առանց ժողովրդի որեւէ բան չեմ անելու: Եկեք ապրիլի 9-ին եւ կտեսնեք: Սադրանքը, պրովոկացիան, արյունը եթե երբեւէ լինի, կլինի մյուս մայթից: Ապրիլի 9-ին ես հանդես կգամ իմ ելույթով եւ կխորհրդակցեմ ժողովրդի հետ եւ ոչ թե հակառակը»:

Նա նաեւ ավելացրեց, որ եթե երբեւիցե եղել է պրովոկացիա, դա եղել է իշխանության բուրգը սպասարկող կրիմինալի, քաղաքապետերի, մարզպետների կողմից, բայց ոչ երբեք մեր քաղաքացիների կողմից. «Մեր քաղաքացիները եղել են եւ կմնան սահմանադրական, հաղթական պայքարի մեջ: Ես թույլ չեմ տալու, որ մենք տարբեր բարիկադներում լինենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    սս-ը մինչև ապրիլի 9-ը անպայման կհասկանա, որ գավառական մտածելակերպով և քարանձավային
    հնարքներով ղեկավարելը այլևս անհնար է: Եթե չհասկացավ, շատ ավելի բան կկորցնի, քան մեզնից
    յուրաքանչյուրս: Մենք կկորցնենք ընդհամենը մեր ստրկային վիճակը:

  2. Հրանտ Պապիկյան says:

    AUT CAESAR, AUT NIHIL!` կամ կեսար, կամ ոչինչ'(կամ ամեն ինչ, կամ ոչինչ): Այսպես է հնչում հին լատիներեն ասացվածքը, և մարդիկ, ովքեր դա արտասանում էին, հոգեբանորեն լիովին պատրաստ էին լինում նախադասության երկրորդ մասին`պարտությանը: Հերոսները երդվում էին վերադառնալ AUT COM SCUTO, AUT IN SCUTO` կամ վահանով, կամ վահանի վրա(կամ հաղթած, կամ զոհված): Բայց Րաֆֆին միայն առաջին կեսն է ասում` միայն ու միայն ԱՄԵՆ ԻՆՉ’: Բայց մի՞ թե այդպես լինում է: Մեր դաժան աշխարհում շատ հաճախ “ամեն ինչ”-ի այլընտրանքը հենց “ոչինչն” է… Պատրա՞ստ է արդյոք դրան Րաֆֆին, և ի՞նչ կերպ կարտահայտվի այդ… Ամեն դեպքում, ուզենք թե չուզենք, վիճակը նետված է`ALEA JACTA EST!

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031