Լրահոս
Օրվա լրահոսը

Անցյալ տարի ավելի շատ պայթյուններ են եղել

Մարտ 14,2013 18:14

2012 թ. 911 ծառայության կողմից հանրապետությունում գրանցվել է շուրջ  1 միլիոն 305000 զանգ, որոնցից գերակշռող մասը կոմունալ-կենցաղային բնույթի էին. քաղաքացիները հիմնականում զանգել են տեղեկատվություն ստանալու, կենցաղային տարբեր խնդիրներ լուծելու համար: Այսօր «Ելակետ» ակումբում արտակարգ իրավիճակների ամենաթարմ տվյալները հայտնեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը: Նրա խոսքերով, արտակարգ իրավիճակների ծառայություն ԱԻ նախարարի հրամանով՝ «Եթե որեւէ խնդիր մարդուն անհանգստացնում է, ապա փրկարար ծառայությունն անմիջապես արձագանքում է»:

Պարոն Խանգելդյանը ասաց, որ նախորդ տարվա եւ 2010 թվականի  համեմատ, հրդեհների թիվը նվազել է, իսկ ինչ վերաբերում է այլ  արտակարգ իրավիճակներին, ինչպիսիք են պայթյունները, փլուզումները, ապա դրանց թիվը աճել է: 2012 թվականին, 2011 թվականի համեմատությամբ, հրդեհների թիվը նվազել է 1053 դեպքով, պայթյունները աճել են 9 դեպքով, փլուզումները աճել են 28 դեպքով: 2012թ. 2602 ճանապարհատրանսպորտային դեպք է գրանցվել, ինչը 12,2 %-ով գերազանցում է նախորդ տարվան: Նվազել է ջրհեղեղների դեպքերի թիվը մոտ 10 անգամ: Հովհաննես Խանգելդյանը հայտնում է, որ առատ ձյան եւ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով՝ «մենք իրականացրել ենք մի շարք պրոֆիլակտիկ աշխատանքներ  ԱԻՆ  ստորաբաժանումներում, նախապատրաստվում ենք եւ իրազեկում ենք նաեւ բնակչությանը մեր կայքի միջոցով` ինչպես վարվել, ինչ գործողություններ իրականացնել, որ նման դեպքերում, հնարավորինս մեղմացնել հետեւանքները»: Այս տարի գրանցվել է  1468 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ՝ 59-ով ավելացել է:
Սուսաննա ՕՀԱՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031