«Մեկ վրան տեղադրելն իրավաչափ է եւ օրենքին չի հակասում: Այսօր մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին եւ շարունակում է պնդել, որ մեկ վրանի տեղադրումը չի հակասում օրենքին»,- Aravot.am-ին ասաց մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը:
Նրա խոսքերով, պաշտպանի ներկայացուցիչները խոսել են ոստիկանների հետ, բայց քանի որ պաշտպանի դիրքորոշումը խորհրդատվական բնույթ է կրում եւ չի կարող պարտադրել, չեն կարող ստիպել հաշվի առնել պաշտպանի դիրքորոշումը. «Այս դեպքում ոստիկաններն են օրենք խախտել, որովհետեւ, մեր տեղեկություններով, նրանք պատրաստվում էին դիմել քաղաքապետարան՝ վրան տեղադրելու թույլտվությունը ստանալու համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ