Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սահակյանների ընտանիքին՝ սիրված բանաստեղծ և երգիծաբան Արամայիս Սահակյանի մահվան կապակցությամբ:
«Արամայիս Սահակյանի ստեղծագործությունները լայն ճանաչման և ժողովրդականության են արժանացել ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում:
Անվանի մտավորականի կորստի կապակցությամբ խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում ձեզ և ձեր հարազատներին, ինչպես նաև նրա գրչակից ընկերներին և ընթերցողներին»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ |