«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերյալ ՍԴՀԿ կենտրոնական վարչության համակարգող Գուրգեն Եղիազարյանի այսօրվա քննադատությունը «Ժառանգության» անդամները չեն ցանկանում մեկնաբանել: «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի խոսքերով, Գ. Եղիազարյանը իր կերպարով ու բառապաշարով հասու չէ Րաֆֆի Հովհաննիսյանի կերպարն ընկալելու եւ նրա արժեքները տեսնելու. «Ընդամենը լսում եմ նրա ասածները ու անցկացնում եմ ականջիս կողքով: Որեւէ նշանակություն չեմ տալիս:
Իր ասելիքը որեւէ գնահատականի արժանի չէ: Դա պետք է ընդամենը արհամարհենք… նախանձից է, խանդից է, չեմ էլ փորձում խորանալ այդ ամենի մեջ:
Հասարակությունը լավ հիշում է մարտի 1-ի դեպքերին` ով որ ժամին էր հրապարակում: Հստակ տեսագրված կա, որտեղից լավ երեւում է՝ «Ժառանգության» պատգամավորները ամբողջ կազմով տարբեր տեղերում ենք եղել միաժամանակ:
Ինչ վերաբերում է, թե Րաֆֆին սեւազգեստ գնաց երդմնակալության եւ ինչ արեց, տեսագրություն կա, երեւում է, թե ինչպիսի տեսքով ներկայացավ այնտեղ եւ իր` լուռ սեւազգեստ ներկայությամբ, ինչ ասաց: Պարտադիր չէ որոշների նման լաչառ բաներ անել»:
Կարդացեք նաև
Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ միայն հավելեց. «Այդքան ցեխ չեմ կարող լվանալ: Ավելի լավ է չորանա, իրեն իրեն կթափի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Պարոն Եղիազարյանի խոսքերով ասած ես էլ ուզում եմ նույն խոսքերով դիմել իրեն: Սույն քաղաքական գործիչը որտե՞ղ էր մեծ թալանի ժամանակ 1991-1997թթ: Ի՞նչ պաշտոն էր զբաղեցնում այդ տարիներին և որտե՞ղ էր ինքը մինչև այսօր: Եվ որտե՞ղ կգտնվի այսօր այն անհատը, որը որ կարող է արտահայտի իր անձնական կարծիքը եղած դրության մասին: Բացի Ժառանգությունից, ինձ թվում է, որ այլ ընդդիմադիր կուսակցություններն են անում: