Մարտի 19-22-ը Թբիլիսիում անցկացվելու է ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ ամբողջական կազմով հանդես է գալու նաեւ Հայաստանի ազգային հավաքականը:
Մեր ընտրանին Վրաստանի մայրաքաղաք մեկնելու է շաբաթ օրը: Այսօր հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն Aravot.am-ին տրամադրեց այն ըմբիշների անունները, որոնք Թբիլիսիում մտնելու են մրցագորգ: Նրանք են. 55 կգ` Միհրան Ջաբուրյան, 60` Արթուր Առաքելյան, 66` Դավիթ Սաֆարյան, 74` Գրիգոր Գրիգորյան, 84` Մուսա Մուրթազալիեւ, 96` Էդգար Ենոքյան, 120` Անդրանիկ Գալստյան:
Թիմի հետ մրցավայր մեկնում է չորս մարզիչ եւ մեկ բժիշկ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև