Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ի անգործությունն ու Րաֆֆի Հովհաննիսյանի մերկապարանոց ապացույցները

Մարտ 14,2013 15:55

«ՍԴ-ում ընտրական վեճերի հետ կապված երբևէ այս աստիճան մերկապարանոց, ապացույցներից զուրկ դիմում չի քննվել»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` անդրադառնալով ՍԴ-ում ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումներին, որոնք վիճարկում են «Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի որոշումը:

Փաստաբան Տիգրան Եգորյանն էլ, որն այս ընտրություններում նաեւ դիտորդական առաքելություն էր իրականացրել՝ ասաց. «Մյուս կողմին խորհուրդ կարող եմ տալ. նրանք ջանասիրաբար հայտնում են, թե դիմումը հիմնազուրկ է, ամեն դեպքում թող չմոռանան պետության  պարտականությունները և ձեռնամուխ լինեն դրանց իրականացմանը,  ոչ թե միայն դատաքննիչ հայտարարություններով փորձեն վստահության աստիճանը բարձրացնել, այլ ժողովրդի վստահությունը ձեռք բերելու համար  ապահովեն ազատ, անկախ ընտրությունների անցկացում, դժգոհությունների բացակայություն»:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների պահանջին` պարոն Եգորյանը նշեց. «Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներն ասում են, լավ, բա ի՞նչ է արել Ձեր լիազորը` ԿԸՀ-ն: Պատասխան չունեն: Ամբողջ ԿԸՀ-ն պիտի սպասի, որ փաստարկված, ապացուցված, տեսախցիկների տարբեր ռակուրսներով արձանագրված խախտումներ լինեն, որ հետո՞ գործողություններ ձեռնարկի»:

Այս դիտարկմանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն արձագանքեց. «Մենք ՍԴ-ում էլ մանրամասն մեր որոշումը նշել ենք, որ դա ընդամենը կողմի ընկալման արդյունք է: Նշել ենք նաև, որ ԿԸՀ-ն իր բոլոր գործառույթները ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված, իրականացրել է: Իսկ այդ կողմը, եթե ժամանակին գտնում էր` ինչ որ բան պակաս է, կամ ոչ ամբողջական է իրականացվել, անգործություն է դրսևորվել, դրա բողոքարկման ինստիտուտը կար, եթե ժամանակին ուներ այդպիսի կարծիք, թող ժամանակին դիմեր և բողոքարկեր ԿԸՀ անգործությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. lion says:

    Այն ինչ այս օրերին տեղի է ունենում հավաստացիացումն է մեր երկրի այսօրվա իշխանությունների կողմից օրենքներին իրենց կամքին ու ցանկությանն ծառայացնելուն.Ես այդքան էլ չեմ հավատում,որ օրենքների կիրառում կլինի.Իշխանությունն իր աթոռին է գամված հարկավոր է գամերը հանել միայն ու միայն ազգովի.Վատ է որ բոլոր աթոռատերերը գիտունիկներ են դառել ու ամեն բան ասում են առանց երկար մտածելու.Օտար երկրներին հետաքրքիր չէ թե ժողովուրդը ինչ կասի.Մի դրածո էր դրանց պետք ունեն ու ոնց ասեն այդպես կանի.Մարդը անամոթաբար թաքցնում է կեղծիքները.Ես ինքս եմ դրանց ցուցակում հայտնաբերել մահացածի անունը .հասկանալի է որ պարոնն գործիք է ու կա .Մուկուչյանն ամոթ թե ունենա կգա ու կասի ժողովուդ ախր իմ աթոռը թասիբիցս լավն է ու աղես ասելէ արա

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031