Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ի տատիկին» Ազատության հրապարակում պիտի մորթեին (Տեսանյութ)

Մարտ 14,2013 15:48

2650Ոստիկաններին հաջողվեց տատին արագ հեռացնել տարածքից

Այսօր Ազատության հրապարակում դեռ չէր ավարտվել միջադեպը՝ վրանի տեղադրման շուրջ, Ազատության հրապարակ ժամանեց ՀՀԿ-ի հայտնի Հայաստան տատիկը՝ ՀՀԿ-ի «Ապահով Հայաստանի» շարֆով եւ հայտնի բղավոցներով. «Ընտրվել է Սերժ Ազատի Սարգսյանը, մեր նախագահն է Սերժ Ազատի Սարգսյանը» եւ այլն:

Մինչ ոստիկանները համոզում էին նրան, որ վտանգավոր է այստեղ՝ օպերայում իր գտնվելը, վրա հասավ մի կին՝ Մարիամ անունով: Նա Հյուսիսային պողոտայի իրացման գոտու տուժած բնակիչներից է, որը մինչ օրս ցույցեր է անում կառավարության շենքի դիմաց: Նա արցունքակալած աչքերով մոտեցավ ՀՀԿ- շահերի պաշտպանին եւ ուզում էր բռնել նրա մազերից ու իր խոսքերով՝ վիզը պոկել, մորթել: Սակայն ոստիկանները թույլ չտվեցին: Կինը սկսեց բղավել ու հարձակվել, որ կտոր-կտոր անի ՀՀԿ-ի տատիկին. «Թողեք, էդ …-ին պիտի մորթեմ, պիտի սպանե՜մ: Սերժը իմ տունը կործանեց, երեխեքիս գցեց պատերի տակ: Հիմա իմ տղերքը գեներալնե՜ր կլինեին»:

Ի վերջո Դավիթ Սանասարյանին եւ Ստյոպա Սաֆարյանին մի կերպ հաջողվեց հանգստացնել կնոջը եւ տարածքից հեռացնել:

Ոստիկաններն էլ տատիկին տարան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Երևում է իշխանությունները ոչ մի կերպ չեն հրաժարվում փորձված մեթոդից` ուշադրությունը շեղել տարաբնույթ սադրանքների միջոցով: Տեսնես` չգիտեն, որ էդ մեկը արդեն հասցրեցինք անգիր անել: Մաշտոցի պուրակում դրա ” մաստեր-կլասներ” էին տալիս մեր ուժային “կառույցները”: Ուրիշ ժամանակ հաքն իր թևով, օձն իր պորտով չի սողոսկում հանրապետականների հավաքներին….սա ոնց մեր ոստիկանները աչքաթող արին …

  2. Գոհար Արշակյան says:

    այս տատիկը, կարծես, հոգս չունի, հավերժ սադրանքներ է անում… Բացրամյան 26-ի տարածքը երբեմն փոխում է այլ տարածքներով…

  3. Արթուր says:

    Ժողովուրդն ասում է` նմանը նմանին կգտնի: Այս ասույթին հավատարիմ` ՀՀ իշխանությունն ուզուրպացրած ՀՀԿ-ը իր նման մեկին գտել, տվյալ դեպքում`հայտնի տատիկին, ու ուղարկում է հանրահվաքներում սադրանքներ անելու, քանի որ այլ բանի ընդունակ չեն, քանի որ այդ այլ բանը բարոյականություն ու թասիբ ունեցողներին է հատուկ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031