Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես Սերժ Սարգսյանի փոխարեն չէի գնա Ազատության հրապարակ». Մանվել Բադեյան

Մարտ 14,2013 15:28

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը վերլուծելով ներքաղաքական իրավիճակը՝ ասաց, որ «Ժառանգության» փաստարկներն ինքն այդպես էլ չտեսավ, այսինքն՝ թե ինչու են ասում, որ Րաֆֆի Հավհաննիսյանն է հաղթել. «Րաֆֆին մարդ է, ինչ ուզում է անում է, բայց, եթե այդ պահվածքով փորձում է ուժ կիրառել իշխանության վրա, դա էն չի… Զավեշտալի կլիներ, որ իշխանությունը ասեր՝ լավ, եթե սոված ես մնում, առ աթոռս տամ քեզ: Փաստ է, որ հանրության ճնշող մեծամասնությունը իշխանությանն է ձայն տվել, իսկ շանտաժի ճանապարհը Րաֆֆիին ոչինչ չի տա: Նրա պահանջները անիմաստ են, կարար տաս հատ էլ պահանջ ներկայացներ, դա մոտավորապես նույնն է, որ ասեր, թող եղանակը լավանա»:

Բադեյանի խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանը արտահայտում է ժողովրդի որոշ հատվածի շահերը եւ ըստ նրա, շատ լավ կլիներ, որ նրանց պահանջը առաջ քաշեր, բայց Հովհաննիսյանը միայն իշխանափոխության պայման է դնում:

Քաղաքական ճգնաժամ Բադեյանի խոսքով չկա. «Ոմն մարդ նստել է հացադուլի, նրանից առաջ էլ մեկ ուրիշն էր նստել, իսկ նրանից հետո էլի մեկը կնստի…»:

Բադեյանը բացառում է այն վարկածը, որ Րաֆֆի Հովհաննիսյանին կապում են ամերիկացիների հետ, նրա խոսքով` ամերիկացիները այսպես չէին կարող ակտիվացնել Հովհաննիսյանին`«սա սոսկ էմոցիոնալ մարդու պահվածք է: Սրանից հետո, նրան մնում է գնալ դեպի կոշտ ընդդիմություն, բայց նա չունի համապատասխան լծակներ: Ինչո՞ւ պիտի իշխանափոխություն լինի, Րաֆֆին չի հաղթել»:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքապետի ընտրություններում էլ հաջողություններ չի ունենա, քանի որ նրա կուսակցության`«Ժառանգության» ցուցակում հանրությանը անծանոթ մարդիկ են:

«Հասարակության մեջ կան մարդիկ, որոնք բավարարված չեն ընտրությունների արդյունքներով ու դա նշանակում է, որ հասարակության մեջ պետք է բարեփոխումներ անել, իսկ օպոզիցիայի դերը հենց դա է, որ ասի, այ այս բարեփոխումներն իրականացրեք»:

«Ես Սերժ Սարգսյանի փոխարեն չէի գնա Ազատության հրապարակ»,-ավելացրեց Բադեյանը, նշելով, որ որպես ՀՀ քաղաքացի գուցե մի օր գնա Րաֆֆի Հովհաննիսյանին տեսակցելու, բայց դա էլ կլինի միայն այն դեպքում, երբ հետաքրքիր բան լինի Ազատության հրապարակում, կամ` իրեն անհանգստացնի Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Երբ ժամանակը գա, ամեն մեկտ էլ կգնաք Ազատության Հրապարակ, այն էլ սողալով: Բայց այն
    ժամանակ սողունների տեղը այլ ճաղերի ետևում կլինի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031