ՍԴՀԿ կենտրոնական վարչության համակարգող Գուրգեն Եղիազարյանի խոսքերով, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ լեգիտիմ ընտրված չէ ու դեռ հարց է՝ Անդրիաս Ղուկասյա՞նը, թե՞ Րաֆֆին է շատ ձայն հավաքել:
«Ինքը իրավունք չունի իրեն նախագահ հռչակել, եթե մի բան կեղծված է, ապա կեղծված են նաեւ իր թվերը»,- այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում ասաց պարոն Եղիազարյանը:
Ըստ նրա, Ր. Հովհաննիսյանը կեղծ կեցվածք է որդեգրել. «Երբ խրոխտ կանգնում է, պարապած ձայնով հարցնում է` ժամը քանի՞սն է, ասում են 6-ից 5 է պակաս, ասում է` Սերժ, քեզ մնաց 5 րոպե, այստեղ կանգնես: Նա էլ չի կանգնում, սա էլ վեր կենում, վազում է Բաղրամյան 26: Սա նորմա՞լ է… խոսում է համազգային շարժման մասին, ցանկանում է ամեն կերպ իրեն շպրտի ու լիդեր դառնա, մեռանք ասելով` հանգստացիր, համազգային շարժման լիդերը միջից է ծնվում: Այդպես շինծու, հարթակում մենակ կանգնելով համազգային շարժման լիդեր չեն դառնում»:
Թե ինչու են քաղաքական այլ ուժեր «Ժառանգության» կողքին հայտնվել, պարոն Եղիազարյանն ասաց. «Դաշնակցությունն իր խնդիրն է լուծում: Եթե գտնում է` «Ժառանգության» հետ քայլ ունի անելու…Զուրաբյանն էլ է երեկ գնացել, բարով գնա, բարով գա: Եթե այս մարդը մարտի մեկը իր համար մաքրվելու միջոց է սարքել, էլ ի՞նչ ասեմ»:
Կարդացեք նաև
Նա նաեւ հակադարձեց «Ժառանգության» ներկայացուցիչների պնդումներին, թե մարտի մեկին իրենք կանգնել են ցուցարարների ու ոստիկանների միջեւ եւ թույլ չեն տվել, որ զոհերն ավելի շատ լինեն. «Մարտի մեկին 3 ժառանգական եմ տեսել: Այդ ժառանգականները պետք է լինեին մի քանի հազար հոգի, որ կարողանային կանգնել զորքի, ոստիկանության ու ընդդիմության միջեւ: Անհարկի ցանկանում է իր կուսակցական ընկերների մասնակցությունը նշել…Մի քանի օր ծոմ է պահել արդեն կողքից ընկերները հուշում են, թե ինչու վեհափառը չի հորդորում, որ նա ծոմից դուրս գա: Այդ մարտի մեկի մասին այդքան ցավող քաղաքական գործիչը, երբ վերադարձավ Եվրոպայից, թող գնար Արարատյան թեմի առաջնորդ Կճոյանին հարց տար՝ սրբազան, ինչպե՞ս եղավ, երբ վիրավորները գալիս էին եկեղեցում փրկություն գտնելու, եկեղեցու դռները փակ էին: Ձեր աչքի առջեւ էին այդ գործողությունները կատարվում»:
Պարոն Եղիազարյանը նորից հիշեց, որ մարտիմեկյան դեպքերից հետո Ր. Հովհաննիսյանը գնացել էր Սերժ Սարգսյանին շնորհավորելու. «Ինչպես կարող եմ հավատալ իրեն ընդդիմադիր հայտարարած մի քաղաքական գործչի, որը գնաց եւ շնորհավորեց Սերժ Սարգսյանին: Երեկ չէ առաջին օրն էլ պարզաբանեց, որ սեւազգեստ էր գնացել, ուրիշների նման չէր թաքնվել, գնացել էր իր բողոքը հայտնելու: Ձեզանից ինչ-որ մեկը լսե՞լ է, որ ինքը ինագուրացիայի ժամանակ բողոք է հայտնել, գնացել է՝ մտքում ասել է ու 5 տարի հետո էլ բարձրաձայնում է: Սեւազգեստ կապիկություններով, սեւազգեստ գնացել էիր երկու նախադասություն ասեիր այնտեղ Սերժի երեսին: Այնտեղ չէիր ասել, գայիր հայտարարություն անեիր, որ ես սեւազգեստ գնացի, կանգնեցի, որ ողբամ անմեղ զոհերի հիշատակը…հիմա լաց ու կոծը դրել է, ասում է կմահանամ, դիակիս վրայով քայլ կանեն, վեհափառն այնտեղ կպղծի Աստվածաշունչը: Այս ի՞նչ է, հենց որ այս գործչի մաշկին թեթեւակի ազդակներ կան, որ կարող է մաշկը քերթվի, արդեն Սուրբ գիրքն էլ է անտեսում, ամեն ինչ կեղծիքների ոլորտն է շպրտում: Բացարձակ Ժամանակ կար այս ամեն ինչով զբաղվելու, այ ընկեր, գնայիր ու պահանջատեր լինեիր»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ճիշտն ասած մինչեվ վերջ չկարողացա կարդալ,միանշանակ հիմար,անիմաստ դատողություններ:
Ես ինչքան հիշում եմ ՍԴՀԿ ն, միշտ Հայաստանում եղել է իշխանության կողմնակից ու դեռ վաղուց հայտնի էր, որ սովետական ԿԳԲ ն ա ղեկավարել էս կուսակցության ղեկավարներին դեռևս սովետների ժամանակներից։ Թվում ա թե Էս, կներեք արտահայտությանս, մարդը երևի բացառություն ա ու իրեն 2008 ից սկսած համարում ա հակաիշխանական, բայց այսպիսի նվեր ցանկացած իշխանություն կերազեր ունենար, որ այնպես բանացնեին, ոնց որ հիմա են բանացնում… Բայց ավելի շատ զարմաում եմ էն ժուռնալիստի վրա, որ սրանից նպատակադրված անընդհատ հարցազրույց ա վերցնում…Ահա թե ինչի համար ա նաև հեղափոխությունը անհրաժեշտ, որ այսպիսի ՎԵՐԼՈՒԾՈՂԱԿԱՆՆԵՐԻՆ ցույց տա արևի տակ իրենց տեղը…
Այս մարդուկի նկատմամբ, մինչ օրս սխալվել եմ: Ինձ թվացել է պատվախնդիր մարդ է: Պարզվում է
ընդհամենը՝ նախանձախնդիր է, և ուրիշ ոչինչ: