Լրահոս
Օրվա լրահոսը

Օսիպյանը սրճարանի շահերն է պաշտպանում, սրճարանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի (Տեսանյութ)

Մարտ 14,2013 15:11

2Այսօր ժառանգականների եւ ոստիկանության միջեւ բախման ժամանակ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը որպես փաստարկ, թե ինչու թույլ չեն տալիս վրան տեղադրել օպերայի կանաչապատ տարածքում, ոչ ասֆալտի վրա, վստահեցնում էր, որ հենց մոտակա սրճարանի այցելուները կբողոքեն: Կասեն՝ գեղագիտական տեսքը փչանում է, ուզում են սրճարանից օպերան տեսնել, ոչ թե վրան:

Ուստի Aravot.am-ն այցելեց այդ պահին «Շոկոլադնիցա» սրճարան ու տեղում հետաքրքրվեց սրճարանի այցելուներից, իրենք բողոքներ, դժգոհություններ ունե՞ն:

Վերջիններս վստահեցրին, որ միեւնույն է, երբ պատուհանից նայում են, ինչ-որ հրաշք, էսթետիկական հաճույք չեն ստանում, քանի որ առանձնապես նայելու բան չկա:

Մենք զրուցեցինք նաեւ սրճարանի մենեջեր Լաերտ Պողոսյանի հետ: Նրա խոսքերով՝ «Նախ, սրճարանից դուրս իմ տարածքը չի, եւ ես չեմ կարող ասել՝ տեղադրեն, թե չէ: Դա օպերայի տարածքն է: Մենք ենք կանաչապատում, մենք ենք գեղեցկացնում, բայց մեր տարածքը չի: Անձամբ ինձ վրանը չի խանգարում: Կարող է հաճախորդներ լինեն, իրենց խանգարեն, բայց անձամբ ինձ չեն խանգարում: Ես վրանի հետ կապված ոչ մի խնդիր չունեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031