Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ է դրվելու մաքսային կետը՝ Վրաստան-Աբխազիա, թե՞ Աբխազիա – Ռուսաստան սահմանագծին

Մարտ 14,2013 15:02

«Աբխազական հասարակության մեջ կան ֆոբիաներ, այստեղ դեռ հիշում են 2008 թվականի պատերազմը, և Սուխումում կցանկանային ոչ թե երկաթգիծ, այլ մեծ պատ կառուցեին Վրաստանի հետ սահմանին՝ որևէ կոնտակտները նվազեցնելու համար: Այստեղ վախենում են, որ երկաթգծի շահագործումը կմեծացնի վրացական ազդեցությունը, առավել ևս հենց Թբիլիսիում ներկա իշխանության մեծ մասը հենց այդ տեսանկյունից է նայում երկաթգծի վերաբացման հարցին»,-Մեդիա-կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ վերլուծելով Սարգսյան-Պուտին Մոսկվայում կայացած վերջին հանդիպումը, որի նպատակն, ըստ բանախոսի, եղել է Հարավկովկասյան երկաթուղու աբխազական կողմի բացելը:

Փորձագետի կարծիքով՝ Սուխումում երկաթգծի վերագործարկման շուրջ առկա է մտահոգություն, որը բերում է այդ հարցի լուծման ձգձգմանը:

Ըստ Մինասյանի, Սուխումում և Թբիլիսիում հասկանում են, որ երկաթգծի վերաբացումը նորից կբարձրացնի սահմանների և Աբխազիայի կարգավիճակի հարցը, քանի որ այդ դեպքում անհասկանալի կլինի, թե որտեղ է դրվելու մաքսային կետը՝ Վրաստան-Աբխազիա, թե՞ Աբխազիա – Ռուսաստան սահմանագծին, ինչը երկու կողմերի համար նոր գլխացավանք է:

«Մյուս կողմից՝ երկաթգծի վերաբացումը աբխազների և տարածաշրջանի համար կունենա կարևոր նշանակություն, մի կոմունիկացիա, որի փակումը տեղի ունեցավ արյունալի էթնոքաղաքական կոնֆլիկտի առումով և որի բացումը կարող է նախադեպ դառնալ այլ քաղաքական և կոմունիկացիոն հարցերի համար», – ասաց բանախոսը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031