Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ներկայացվեցին Gallup International Association–ի անցկացրած «Երևանը երևանցիների մասին» երկրորդ փուլի վերջին սոցիալական հետազոտության արդյունքները։
Հարցումներն անցկացվել են մայրաքաղաքում` դեմ առ դեմ հարց-պատասխանի տարբերակով: Հարցմանը մասնակցել է 1066 քաղաքացի:
Gallup International Association հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանի ու նույն կազմակերպության հետազոտությունների բաժնի ղեկավար Գայանե Դաջունցի փոխանցմամբ, նախորդ արդյունքների համեմատ կան որոշակի դրական տեղաշարժեր:
«Ներկա պահին որո՞նք են Երևանի առջև կանգնած աﬔնակարևոր, խնդիրները» հարցին՝ մասնակիցների 56%-ը պատասխանել է գործազրկություն, գնաճ՝ (41%), կոռուպցիա՝ (17%), արտագաղթ՝ (9%), բարձր հարկեր՝( 7%), կրթական համակարգ՝ 5(%):
Կարդացեք նաև
Հարցման մասնակիցների 24%-ը կողմ է Երևան քաղաքի զարգացման առողջապահական ոլորտին, 22%-ը` կրթական ոլորտին, տրանսպորտի վիճակի բարելավմանը՝ (18%), զբաղվածությանը՝ (16%):
«Ինչպես կգնահատեք Երևան քաղաքի վարչական համայնքները ըստ հետևյալ չափանիշների» հարցման պատասխանների արդյունքում՝ ամենաբարձր միավորները ստացել են Ավան (4.2) և Կենտրոն (4.1) համայնքները:
Ըստ Արամ Նավասարդյանի փոխանցման, նախորդ փուլի հարցումների արդյունքում Դավիթաշեն համայնքը ևս ունեցել է բավականին բարձր ցուցանիշ, սակայն այս փուլում այն զիջել է իր դիրքերը:
«Ում եք տեսնում որպես Երևանի քաղաքապետ» հարցին` աղյուսակը գլխավորում է Տարոն Մարգարյանը (60%), Գագիկ Ծառուկյան (17%), Կարեն Կարապետյան (3%), Արմեն Ռուստամյան (2%), Արմեն Մարտիրոսյան (1%), Գուրգեն Արսենյան (1%), Րաֆֆի Հովհաննիսյան (1%), Ոչ մեկի (4%), իսկ մասնակիցների 6%-ը դժվարացել է պատասխանել հարցին:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ