Քաղաքական գիտությունների դոկտոր, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանը «Հենարան» մամուլի ակումբի ասուլիսի ժամանակ խոսեց հայ- ռուսական հարաբերություններից և տարածաշրջանային զարգացումներից:
«Ռուսաստանը դառնում է ռազմաքաղաքական և տնտեսական բևեռ: Սա նշանակում է, որ այն պետք է ծավալվի և որոշակի տարածական և ռազմական, տնտեսական, գիտատեխնիկական պոտենցիալ ունենա: Ակնհայտ է, որ առանց Ուկրաինայի Ռուսաստանը իմպերիա և լիարժեք բևեռ չի կարող դառնալ: Այս տարածաշրջանում միակ բարեկամ ժողովուրդը և դաշնակիցը մնում է Հայաստանը»,- ասաց Շիրինյանը:
«Մենք պետք է իմանանք մեր քաղաքական պատմության ճշմարիտ պատկերը, Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները, որը մեր գլխավոր պարտնյոր երկիրն էր: Առաջարկում եմ, որ մեր 20-րդ դարի պատմությունը հիշեցնի Ռուսաստանի պարտավորությունները Հայաստանի հանդեպ, որը նա ստանձնել է, բայց պարբերաբար չի կատարել»:
Խոսելով գազի խնդիրներից, էներգետիկ խնդիրներից Շիրինյանը բարձրացրեց այլընտրանքային էներգիայի ստացման խնդիրը: Նրա կարծիքով կարելի էր էներգիա ստանալ արևից և դրա համար բոլոր տեխնոլոգիաները կան: Շիրինյանի կարծիքով դա պարզապես ձեռնտու չէ ոմանց:
Կարդացեք նաև
Այդ միջոցներով հնարավոր կլիներ գցել նավթի և գազի գները:
Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ