Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը միջնորդ է ռուս-վրացական գործընթացում

Մարտ 14,2013 14:41

«Բոլորին, այդ թվում եւ Մոսկվային հասկանալի է, որ ՀՀ մասնակցության ցանկացած ֆորմատ հնարավոր է միայն այն դեպքում,երբ հաշվի առնվեն ՀՀ սպեցիֆիկ աշխարհագրական առանձնահատկությունները»

«Աբխազիայի նախագահի եւ գործող վարչապետի ներկա գտնվելը Մոսկվայում պատահական չէր»,- այսօր Մեդիա-կենտրոնում ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ վերլուծելով Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցը: Նա շեշտեց, որ աբխազական երկաթգծի գործարկման մեջ ամենալուրջ խնդիրը Մոսկվա-Թբիլիսի հարաբերություններն են:

Քաղաքագետի խոսքով, Հայաստանը ռուս-վրացական գործընթացում ակտիվ միջնորդական դեր է կատարում: Ինչ վերաբերում է նախագահի այցելության եւ Եվրասիական միության հետ կապված հարցին, Սերգեյ Մինասյանն ասաց, որ Եվրասիական միության գաղափարը դեռեւս շարունակում է մնալ որպես գաղափար, իսկ մեզ համար պրակտիկ նշանակություն կարող են ունենալ Մաքսային միության հետ կապված խնդիրները. «Բոլորին, այդ թվում եւ Մոսկվային հասկանալի է, որ ՀՀ մասնակցության ցանկացած ֆորմատ հնարավոր է միայն այն դեպքում, երբ հաշվի առնվեն ՀՀ սպեցիֆիկ աշխարհագրական առանձնահատկությունները: Հասկանալի է, որ չունենալով ուղղակի ցամաքային կապ` ՀՀ չի կարող նույն ֆորմատով համագործակցել , ասենք՝ ինչպես Բելառուսը կամ Ուկրաինան»:

Քաղաքագետի կարծիքով, նաեւ ՀՀ-ի մասնակցությունը այս կառույցին Մոսկվայի համար երկրորդական նշանակություն ունի, քան, ասենք, Ուկրաինայի դեպքում է: Քաղաքագետն այն կարծիքին է, որ Հայաստանի կողմից վարվող կոմպլեմենտար քաղաքականությունը մանեւրելու հնարավորություն է տալիս ու դա այդքան էլ վատ չէ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031