Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը կգնա հրապարակ, Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ, նա դա արդեն փորձարկեց Վովա Գասպարյանի վրա». Հմայակ Հովհաննիսյան

Մարտ 14,2013 14:06

Այսօր քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, ասաց, որ հացադուլը որպես քաղաքական պայքարի ձեւ բնորոշ է այն քաղաքացիական հասարակություններին, որտեղ լուրջ սպառնալիք կա, կամ հաստատվում է ամբողջատիրական համակարգ:

«Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց պայքարի այս ձեւին համարելով, որ մյուս ձեւերը սպառված են: Այն, որ նա արդեն իսկ հասել է լրջագույն արդյունքի, դա փաստ է:

Նա ասել է, որ իշխանություններին կարգի հրավիրելու խնդիր է բարձրացնում, այսօր այդ խնդիրը կա: Այ, երբ Վովա Գասպարյանը գնում  է Ազատության հրապարակ,

նստարանի մոտ չոքում`  սա արդեն հաղթանակ է, եւ ցույց է տրվում, որ մեր դեմ խաղ չկա ասվածը էլ չկա: Սերժ Սարգսյանը այժմ նույնիսկ իր լուսանկարն է փոխել, արդեն որոշ փոփոխություններ կան, նա ժպտադեմ լուսանկար է դրել, առաջ այդպես չէր»,-ասաց նա, նշելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իր քայլով իշխանություններին ստիպել է վերանայել իրենց քայլերը:

Հովհաննիսյանը գտնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարեւոր հարց է լուծում, այն է` վերադարձնել բարոյական չափանիշները հասարակության մեջ. «Րաֆֆին Դանկոյի նման իր սիրտը հանեց ու գնաց առաջ, ասելով՝ հնարավոր է: Հիմա մենք բոլորս պետք է նրանից ներողություն խնդրենք, բոլորը պարտավոր են ընդունել, որ նա ճիշտ է»:

Հմայակ Հովհաննիսյանի խոսքով` այսօր իշխանությունը արդեն զգուշավոր է, էլ չի համարձակվում այնպես գործել, ինչպես նախկինում էր: Անդրադառնալով հնարավոր բախումներին, Հովհաննիսյանը նշեց. «Րաֆֆու եւ նրա կողմնակիցների վրա կրակելը շատ դժվար կլինի, քան այն մարդկանց, ովքեր իշխանություն են: Րաֆֆու վրա կրակելը, զենք օգտագործելը բարդ է, ի վերջո աշխարհը տեսնում է: Երբ մարդը դիմում է պայքարի այս ձեւին, ուրեմն շատ կարծր է, հետեւաբար հացադուլավորի վրա կրակելը բարդ է»:

Իսկ թե ինչպիսին կլինի ստեղծված իրավիճակի վերջը` Հովհաննիսյանը ասաց. «Սերժ Սարգսյանը համագործակցության փորձ կանի, կանխատեսելի է, որ նա կգնա հրապարակ, քանի որ արդեն փորձարկեց դա Վովա Գասպարյանի վրա, Րաֆֆի Հովհաննիսյանը կոմպրոմիսի շեմը դրել է: Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    սս-ը դեռ իր նախշուն բաջու հետ Ազատության Հրապարակում,՝ տասնըչորս է պարելու:

  2. dyadyur says:

    Ազատության Հրապարակ գալու և այնտեղ Ռ.Հովհաննիսյանի հետ հարցեր քննարկելու համար նախ պետք է տղամարդկություն ունենալ:Բացի դրանից,անհրաժեշտ է գիտակցել պահի լրջությունը և մտածել,թե վաղը-մյուս օրը ինչ կլինի երկրի հետ, ուստի այդ քայլին դիմելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք դրսևորել,որպիսիք առ այսօր բացակայել են:Այնպես որ………………..

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031