Լրահոս
Օրվա լրահոսը

Տնային առաջադրանք 8-րդ դասարանցուն՝ « Հիտլերը դարձել է նկարիչ, Ստալինը հանկարծամահ է եղել, ինչ անել, որ երկրորդ աշխարհամարտը կայանա»

Մարտ 14,2013 14:03

 Համայնքային  ծառայողը  բողոքում է  Արմեն Աշոտյանին

Երեւանի բնակիչ, համայնքային  ծառայող Ալբերտ Գասպարյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է 8-րդ դասարանի պատմության  առարկայից առաջադրանք, որը վերնագրել է՝ «Պ-ն Աշոտյան, սա 8-րդ դասարանի՞ տնային է, խնդրում եմ՝ կբացատրե՞ք՝ ի՞նչ է  նշանակում»: Ալբերտ Գասպարյանն «Առավոտի» թղթակցին  ասաց. «Հարեւանի տղան էր երեկ եկել, որ օգնեի, նայեցի՝ սիրտս «կանգնեց»: Երեխան նստած  լացում էր, ասում, որ եթե տնային  աշխատանքը չկատարի, «2» կստանա: Այսօր էլ այդ երեխան գալու է, տեսնենք՝ կարո՞ղ ենք մի քանի հարցի պատասխանել» : Պատմության դասագրքից վերցված այդ տնային առաջադրանքի մեջ  նման հարցեր կան՝ «Ապացուցել, որ երկրորդ աշխարհամարտը բռնապետության պայքար էր: Համեմատել պատերազմի շրջափուլերը: Թվարկել միավորված ազգերի հաղթանակի գլխավոր, երկրորդական և երրորդական պատճառները: 20-րդ դար+19-րդ դար+նոր գաղափարախոսություններ: Հին գաղափարախոսություններ-հնացած գաղափարախոսություններ*x*առաջին աշխարհամարտ=X: Այլընտրանքային պատմություն`Գերմանիան և ԽՍՀՄ-ը չեն պատերազմում, Ճապոնիան հարձակվում է ԽՍՀՄ-ի վրա, ԱՄՆ-ը չի մտնում պատերազմի մեջ: Ե՞րբ կավարտվի պատերազմը: Պատասխանը հիմնավորել»: Կամ հետեւալ առաջադրանքը՝ «Համեմատել 2-րդ աշխարհամարտի փուլերը: Ապացուցել, որ հակաառանցքային դաշինքի ստեղծումն անխուսափելի էր: Թվարկել Ճապոնիայի պարտության հիմնական, երկրորդական և երրորդական պատճառները: Խնդրի պայմանները` Հիտլերը դարձել է նկարիչ և չի զբաղվում քաղաքականությամբ, Ստալինը հանկարծամահ է եղել 1935 թվականին, և ԽՍՀՄ-ը էվոլյուցիոն ճանապարհով գնում է դեպի ժողովրդավարություն, Ռուզվելտը չի հաղթել նախագահական ընտրություններում: Ի՞նչ անել, որ 2-րդ աշխարհամարտը կայանա: 1940X2:20-1945+1918X2=x, գտնել x-ը»: Մեկ այլ առաջադրանք եւս  ուշագրավ  է՝ «Գրել շարադրություն, պատմվածք կամ հեքիաթ «Ես և Նապոլեոնը» թեմայով: Պատմական իրականություն – Նապոլեոն – Կեսար – Ալեքսանդր Մակեդոնացի – Լենկ Թեմուր – Չինգիզ խան – x – y – z = a: Թվարկել Նապոլեոնի կայսրանալու գլխավոր և երկրորդական պատճառները»: Մեզ հետ զրույցում Ալբերտ Գասպարյանը հույս հայտնեց, որ մի օր մեր հանրակրթական ոլորտում փոփոխություններ կլինեն:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. voin says:

    Դասագրքի հեղինակներին առաջարկւմ եմ հազարական դոլլար’ հեռուստաեթերում իմ ներկայությամբ հոդվածում բերված հարցերին պատասխանելու ու պատասխանները հիմնավորելու համար: Եթե հանրապետությունում կան անկախ հոգեբաններ, նույնպես հրավիրում եմ:

  2. voin says:

    Հա, մի խնդրանք էլ պրն. Աշոտյանին.
    Խնդրում եմ Ձեր Facebook-ի էջում տեղադրել «Կրթություն» հասկացության Ձեր սեփական մեկնաբանությունը:
    Ոչ որպես նախարար: Ուղղակի, որպես ՀՀ քաղաքացի:

  3. Գեւորգ says:

    Սիրտս կանգնեց, ուղղակի չեմ կարող հավատալ որ սա իրական պատմություն է: Եթե իրականություն է, ապա մնում է ճչալ – ԺՈՂՈՎՈՒՐԴ! ՄԵԶ ՈՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ? Իմ կարծիքով հիտլերի կոնցլագերն ու գազախցերը պակաս վնասակար էին քան նման ՏՈՏԱԼ ՀԻՄԱՐԱՑՈՒՄԸ, որովհետեւ՝ 1. այնտեղ զոհերը գիտակցում էին իրենց վիճակը, 2. կորուստը տեղային էր եւ ընդհատ՝ ժամանակագրական առումով, այլ ոչ տարածվող – ինքնաշարունակվող, երկարատեւ ավերիչ հետեւանքներով: Հասկանալու համար կարելի է երեւակայել, որ այդպիսի կրթություն ստացած, գերազանցիկ (այսինքն նորմալ դատողությունից խորապես զրկված) աշակերտը հետագայում դարձել է, ասենք, երկրի վարչապետ: Կարծում եմ դժվար չի լինի հասկանալ, որ հիմիկվանին երանի կտանք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031